Loading...

Articles

Երևանցի 17-ամյա մանկապիղծը բռնի սեռական գործողություն է կատարել 5 տարեկան տղայի նկատմամբ

14:28, Wednesday, 22 November, 2017
Երևանցի 17-ամյա մանկապիղծը բռնի սեռական գործողություն է կատարել 5 տարեկան տղայի նկատմամբ
    

    

    
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Սիմոն Թ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
Դատարանը հաստատված է գնահատել, որ ներկայումս 19-ամյա, իսկ դեպքի կատարման պահին դեռ անչափահաս՝ 17 տարեկան Սիմոնը 5 տարեկան երեխայի՝ Գագիկի (անունը փոխված է) կամքին հակառակ, բռնություն գործադրելով ու անօգնական վիճակն օգտագործելով կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, ինչպես նաև երեխային տվել է սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի հուլիսի 9-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Սիմոնն իրենց թաղամասում հանդիպել է Գագիկին, բռնել է նրա վերնաշապիկից, նրա կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով ու երեխայի անօգնական վիճակն օգտագործելով՝ քարշ է տվել մոտակա այգի, իջեցրել է երեխայի շալվարը, համբուրել է սեռական օրգանը: Ապա իջեցրել է իր շալվարը, իր սեռական օրգանը քսել է երեխայի ոտքերին, երեսին…
Սիմոնը գետնից ծխախոտ է վերցրել, վառել ու տվել է երեխային՝ պահանջելով, որ ծխի, բայց երեխան հրաժարվել է: Սիմոնը երեխային խոստացել է պաղպաղակ գնել, որպեսզի նա ոչ ոքի չպատմի կատարվածի մասին: Երբ վերադարձել են իրենց շենքի մոտ, Սիմոնը երեխայից պահանջել է, որ նա սպասի, մինչև ինքը պաղպաղակը կբերի: Նա գնացել է տուն, պաղպաղակը ձեռքին իջել է, պաղպաղակը տվել է երեխային ու սպառնացել է նորից՝ եթե մեկնումեկին պատմին, ինքը կսպանի նրան:
Առաջադրված մեղադրանքում Սիմոն Թ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց պատասխանելով հարցերին՝ հայտնել է, թե դեպքի օրը իր քույրիկը լացելով տուն է եկել ու ասել է, թե Գագիկը իրեն հայհոյել է: Ինքը ոլորել է Գագիկի թևը, բայց այդ ժամանակ մոտեցել է նրա մորաքույրը ու նրան տարել է: Նույն օրվա երեկոյան Գագիկը բակում մոտեցել է իրեն ու պաղպաղակ է ուզել: Ինքը բարկացած էր նրա վրա, բայց նա երեխա է, ինքը տուն է գնացել, պաղպաղակ է վերցրել, իջել է բակ ու տվել է Գագիկին: Ինքը նրան ավտոտանակների հետևը չի տարել: Ինքը նրա նկատմամբ չի կատարել այն ամենը, ինչ իրեն վերագրվում է: Բակի երեխաներից ուրիշ ոչ մեկն իրենից պաղպաղակ չի խնդրել, ինքն էլ չի տվել: Իր կարծիքով՝ Գագիկը իր վերաբերյալ նման բաներ է ասել, քանի որ ինքը քաշել էր նրա թևից…
Սիմոնն ասել է, թե իր սեռական կողմնորոշումն այն է, որ աղջիկների է սիրում, բայց՝ ո՛չ մանկահասակ, այլ՝ հասուն տարիքի՝ 20 տարեկանից բարձր տարիք ունեցողներին: Դեպքի օրը բակում է եղել մինչև գիշերվա ժամը 1-ը:
Տուժող երեխան դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքները:
Երեխան հայտնել է, թե դեպքի օրը գնացել էր մանկապարտեզ: Երբ մանկապարտեզից տուն է եկել, իջել է բակում խաղալու: Բակում շատ երեխաներ կային, բայց ինքը մենակ էր խաղում: Իր մորաքրոջ տղան իրեն հեծանիվ է նստեցրել ու տարել է բակից: Հետո նա իրեն թողել ու գնացել է խաղալու: Ինքը մնացել է հեծանիվին նստած: Այդ ժամանակ մոտեցել է իրենց բակի Սիմոնը, բռնել է իր շորից ու քարշ տալով տարել է: Ինքը չէր ուզում գնալ, նա ստիպելով տարել է այգի, որտեղ խոտեր ու ծաղիկներ կային…
Այնուհետև երեխան նկարագրել է Սիմոնի այն գործողությունները, որոնք ներկայացված են մեղադրանքում: Գագիկն ասել է, որ Սիմոնը գետնից ծխախոտ է վերցրել ու տվել է իրեն՝ պահանջելով ծխել: Ծխախոտից «չիշիկի» հոտ էր գալիս, ինքը զզվել ու չի ծխել…
Երեխան ասել է, թե Սիմոնը իրեն պաղպաղակը տվել ու ասել է՝ եթե պատմես մեկնումեկին, կսպանեմ: Ինքը գնացել է տուն ու պատմել է տատիկին: Այդ օրը Սիմոնի հագին սև շորեր էին…
Հետագա հարցաքննությունների ժամանակ երեխան ասել է, թե չի հիշում՝ ինչ է եղել, Սիմոնին հիշում է, նա ինչ է արել՝ չի հիշում… Ինքը նրանից պաղպաղակ չի ուզել, բայց նա իրեն պաղպաղակ տվել է… Առերես հարցաքննության ժամանակ ոչինչ չի ասել՝ վախենալով Սիմոնից… Դեպքից որոշ ժամանակ անց երեխան ասել է, թե խաբել է…
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5236 | 0 | 0
Facebook