Loading...

Articles

ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

13:53, Wednesday, 22 November, 2017
ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
    
Վրեժ Սարուխանյան
     Հալածված երազ
     Երազում մի գիշեր լուսնկա
     Մի լկտի մոտեցավ սիրվելու...
     Հարցրեց՝ «Գրպանում ինչքա՞ն կա»,
     Որ ճշտի որքան է տրվելու...
     Եվ այդ նույն երազում հայտնվեց
     Փշրված սրտերի տիրուհին,
     Իր վերջին դրամը նա տվեց՝
     Վճարենք ոգելից մեկ շշին...
     Երբ գինին տխրալից վերջացրինք,
     Փող չկար ծակգրպան շալվարում,
     Մենք դատարկ լուռ շշին նայեցինք,
     Մատանին նա սեղմեց իմ ափում...
     Մատանին խմեցինք զայրույթով՝
     Զսպելով հայհոյանք և անեծք,
     Աշխարհում մենք էինք՝ երկուսով,
     Մեր ցավը հաշվեցինք մեծ վայելք...
     Այդ պահին իսկական մի ******
     Ջահելից դրամներ էր շորթում,
     Հայհոյում, դժգոհում էր ցինիկ,
     Որ իրեն շատ քիչ են վճարում...
     Լուսամուտը փակեցի թափով...
     Նա սիրտը բաց արեց իր ցաված,
     Արցունքը հոսում էր հենց սրտով՝
     Աչքերի դռները պինդ փակած…
     Ա՜խ, քու՛յր իմ, դու իզուր մի՛ տխրիր,
     Դու սերն ես լոկ փնտրում քո կորած,
     Որոնի՜ր, ամենուր որոնի՜ր,
     Իսկ ո՞վ չէ քեզ նման մոլորված...
     Մեր բաժին ցավերը կիսեցինք,
     Մոռացանք տխրություն, վիշտ ու դավ,
     Երազում մեր բախտին ժպտացինք...
     Բայց հանկարծ երազը չքացավ...
     Վեր թռա զզվելի աղմուկից.
     «Զիբիլի ավտո~ն է» ՝ գոռացին...
     Դու, քու՛յր իմ, մի՛ զարթնիր երազից,
     Էս կյանքում քեզ այնպե՜ս դավեցին...
     Զիբիլը մաքրեցին, գնացին։
     Աչքերս ուզում եմ ետ փակել
     Եվ գտնել երազում այդ մեկին
     Ու նրան մատանի նվիրել...
     Վրեժ Սարուխանյան
     07, 07, 2007թ.

    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4569 | 0 | 0
Facebook