Loading...

Articles

Յոլչյանը պաշտոնանկ կարվի և կկալանավորվի

00:43, Sunday, 19 November, 2017
Յոլչյանը պաշտոնանկ կարվի և կկալանավորվի
     Վիգեն Սարգսյանի ՊՆ Նախարար նշանակվելուց հետո վերջինս սկսել է Հերկուլեսի պես մաքրել ՊՆ «» ախոռները։ Արդեն իսկ հարուցվել են մի քանի քրեական գործեր կապված ՊՆ թիկունքի ստորաբաժանումների հետ և կան կալանավորված անձիք։ ՊՆ մեր աղբյուրները հայտնում են, որ բոլոր գործերով թելերը տանում են դեպի ՊՆ թիկունքի վարչության պետ իսկ նրանից էլ դեպի նախկին Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրով։ Ըստ նույն աղբյուրի մոտ օրերս Յոլչյանը պաշտոնանկ կարվի և կկալանավորվի։ Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հրապարակումներ եղան Յոլչյանի կողմից ՊՆ ից միլիարդների հասնող յուրացումների, 3.5 միլիոն դոլարով հյուսիսային պողոտայում բնակարան և 60.000 դոլարով վերելակ ձեռք բերելու մասին։ Ավելացնենք նաև, որ ըստ նույն աղբյուրի մինչև յուրացումների սկանդալի պայթյունը գնդապետ Յոլչյանը շնորհավորանքներ էր ստանում Գեներալ Մայորի կոչում ստանալու առիթով։Ըստ հենց Յոլչյանի բոլոր հարցերը Բաղրամյան 26 ում լուծված էին և բացակայում էր միայն Նախագահի ստորագրությունը։ Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ և Յոլչյանը գեներալ չդարձավ։Այժմ ամենայն հավանականությամբ գեներալական լամպասների փոխարեն վերջինս ստիպված կլինի կրել կալանավորի սև հագուստը Վարդաշեն ՔԿՀ ում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6046 | 0 | 0
Facebook