Loading...

Articles

Աշխարհահռչակ գյումրեցին՝ Գյումրու համար

11:43, Monday, 13 November, 2017
Աշխարհահռչակ գյումրեցին՝ Գյումրու համար
     Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը՝ իր ծննդավայր Գյումրիում: Համասյանական հնչյունները վայելեու համար համերգից արդեն մի քանի տասնօրյակ շուտ Գյումրու դրամատիկականի դրամարկղում տոմսեր չկային:
    
     «Եթե ուզում եք հասկանալ, թե ինչքան մեծ է հետաքրքրությունն այս համերգի նկատմամբ, պիտի փորձենք այսօր Գյումրու հյուրանոցներում տեղեր ամրագրել: Զանգենք ցանկացած հյուրանոց ու հարցնենք՝ ունե՞ք այսօր ազատ համարներ: Բնականաբար, ձեզ կպատասխանեն՝ ոչ, որովհետև հանդիսատեսի 50 տոկոսից ավելին գյումրեցիներ չեն, ապրում են տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Երևանում, հյուրեր ունենք Վրաստանից, մարդիկ կան, որոնք տոմսեր են պատվիրել Իրանից: Մի խոսքով, այս համերգը ոչ միայն նպաստում է Գյումրու դրամատիկական թատրոնին, այլ, այսպես ասած, զարգանում է նաև տուրիստական հոսքը: Մենք ինքներս չենք կարողանում Գյումրու հյուրանոցներում մեր հյուրերի համար տեղեր գտնել» , -նշել է համերգի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։
    
    
     Համասյանի՝ 2018թ. փետրվարին լույս տեսնող նոր ստեղծագործությունների ձայնասկավառակը նվիրված կլինի Գյումրիին՝ For Gyumri վերնագրով:
    
     Մենահամերգի ողջ հասույթը երաժիշտը նվիրել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամին»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5174 | 0 | 0
Facebook