Loading...

Articles

Չրեղենից մինչեւ ձեռագործ զարդեր ու տիկնիկներ. Երիտասարդ ձեռներեցները ներկայացրին իրենց արտադրանքը

05:43, Sunday, 12 November, 2017
Չրեղենից մինչեւ ձեռագործ զարդեր ու տիկնիկներ. Երիտասարդ ձեռներեցները ներկայացրին իրենց արտադրանքը
     Կոտայքի մարզի Սոլակ համայնքի մշակույթի տանը տոնական մթնոլորտ էր տիրում: Այստեղ էին հավաքվել երեք համայնքների՝ Սոլակի, Քաղսիի եւ Բջնիի երիտասարդները, ովքեր բիզնես հիմնելու գաղտնիքներին եւ ձեռներեցության հմտություններին ծանոթանալուց հետո փորձել էին թողարկել սեփական արտադրանքը: Տոնավաճառը կազմակերպվել էր «Ձեռնարկատիրությունը երիտասարդների համար և կանանց մասնակցությունը» ծրագրի շրջանակներում՝ «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից եւ ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ: Երիտասարդների ներկայացրած արտադրանքները բազմազան էին. տաղավարները՝ միմյանց չկրկնող: Տոնավաճառը ուղեկվեց երաժշտությամբ, ազգային պարերով: Ձևավորված հանձնաժողովի անդամները շրջելով և ծանոթանալով տաղավարներին՝ ընտրեցին հաղթողների՝ «Լավագույն տաղավար», «Էկոլոգիապես ամենամաքուր արտադրանք», «Լավագույն դիզայն» անվակարգերի համար: Բոլոր երիտասարդները ստացան մասնակցության վկայականներ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5067 | 0 | 0
Facebook