Loading...

Articles

Լայնածավալ ծառատունկ՝ Արգավանդի խճուղում

13:37, Saturday, 11 November, 2017
Լայնածավալ ծառատունկ՝ Արգավանդի խճուղում

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ժամանակ Ծովակալ Իսակովի անվան պողոտայի Արգավանդի խճուղու հատվածում իրականացվել են ծառատունկի լայնածավալ աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանին ենթակա կառույցները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բնակիչներ:
    
    

Արգավանդի խճուղում ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
     Ծառատունկի ընթացքում գերազանցապես տնկվել են ակացիա, սոսի և հացենի տեսակի ծառեր:
     Բոլոր մասնակիցներն ապահովված են եղել բահերով, ձեռնոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2594 | 0 | 0
Facebook