Loading...

Articles

«Բարին արա»

14:22, Friday, 10 November, 2017
«Բարին արա»
    
    

Կապանի N13 հիմնական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը աշակերտական խորհրդի «Բարին արա» բարի գործերի հանձնախմբի հետ միասին կազմակերպեց այց Ձորք թաղամասում բնակվող տարեցներին: Աշակերտներն իրենց հետ վերցրել էին խմորեղեն, քաղցրավենիք: /Հովանավոր «Բարեշեն» ԱՁ-ի տնօրեն՝ Սոս Թումանյան/
     Աշակերտներն առաջարկեցին նաև իրենց օգնությունը տարեցներին: Սույն այցելությունների նպատակն է, որ աշակերտներն իրենց հարգանքն ու սերը փոխանցեն տարեցներին՝ բարեմաղթելով նրանց ուրախություն և առողջություն: Մեր հարգանքի արժանի մեծերը իրենց շնորհակալությունը հայտնեցին դպրոցի թե` տնօրինությանը, թե` կազմակերպիչներին նման միջոցառում ձեռնարկելու համար: Բարին ապրում է բոլորի սրտերում, միայն պետք է արթնացնել նրան:
     Նույն հանձնախումբն այցելեց դպրոցի Iա և Iբ դասարանի աշակերտներին: Այս անգամ փոքրիկները ստացան գրենական պիտույքների փաթեթ: Փոքրիկներն իրենց ավագ ընկերներին ընդունեցին ուրախությամբ և բանաստեղծություններով հիացրին: Հաճելի է գիտակցել բարիք գործելու անհրաժեշտությունը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3204 | 0 | 0
Facebook