Loading...

Articles

Թուրք լրագրողը Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ լուսանկար է հրապարակել

15:52, Saturday, 04 November, 2017
Թուրք լրագրողը Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ լուսանկար է հրապարակել
     Թուրք լրագրող Ամբերին Զամանը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ արված լուսանկար է հրապարակել: Հայտնի լրագրողը, ով անմասն չէ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարից, «Twitter» -ում կատարած հրապարակմանը կից օգտագործել է «Հայոց ցեղասպանության հոշակոթող», «Բոստոն», «այլևս երբեք» (#ArmenianGenocide memorial, #Boston, #neveragain) հեշթագերը: Նշենք, որ Զամանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 վայրկյան» նախագծի մասնակիցներից է և նախագծի համար կարդացել է Ցեղասպանությունը վերապրած Սառա Մուրադյանի վկայությունը: Լրագրողի հրապարակումը թուրքական մամուլում բուռն դժգոհություն է առաջացրել, իսկ թեմային անդրադարձած «Ensonhaber.com» լրատվակայքը շտապել է Զամանին մեղադրել «ահաբեկչական կառույցների խոսնակ» լինելու և հակաթուրքական գործունեություն իրականացնելու մեջ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6354 | 0 | 0
Facebook