Loading...

Articles

Մարդկության քրեական ժամանակագրություն. նոյեմբերի 4

14:05, Saturday, 04 November, 2017
Մարդկության քրեական ժամանակագրություն. նոյեմբերի 4

1914 թվականի նոյեմբերի 4-ին Լոնդոնում տեղի է ունենում 20-րդ դարի ամենատարեց հանցագործի` 71-ամյա Չարլզ Ֆանդի մահապատիժը: Նա մահվան էր դատապարտվել մարդասպանության համար: Ծեր հանցագործին կախաղան են բարձրացնում:

*****
     1928 թվականի նոյեմբերի 4-ին սպանվում է Նյու Յորքի մաֆիայի ղեկավար Առնոլդ Ռոֆսթայնը: Նյու Յորքը 20 տարի իր բռում պահող այս հանցագործին սպանում են այն պատճառով, որովհետև չէր վճարել թղթախաղում տանուլ տված գումար:

*****
     1979 թվականի նոյեմբերի 4-ին
իրանցի 400 մոլեռանդ ուսանողներ գրավում են ԱՄՆ դեսպանատունը Թեհրանում և պատանդ են վերցնում ամերիկացի 52 դիվանագետի: Ահաբեկիչները պահանջում են հանձնել Նյու Յորքում բուժվող շահին, Իրանին վերադարձնել տապալված շահի թալանած հարստությունը և թույլ տալ ստանալու ԱՄՆ բանկերում առկա իրանական փողերը: Պատանդները 444 օր գերված են մնում:

Սա, ըստ էության, պետական ահաբեկություն էր, իսկ հեղափոխական Իրանը` ահաբեկչական պետություն, որովհետև ահաբեկիչներին աջակցում էր նրանց հեղափոխության առաջնորդը` այաթոլա Հոմեյնին:

Պատանդներին ազատագրելու համար ԱՄՆ-ը հատուկ գործողություն է իրականացնում, որի ժամանակ զոհվում է ութ հատուկջոկատային (գործողությանը մասնակցող ուղղաթիռի շարժիչի խափանման ու երկնքում երկու կործանիչների` միմյանց բախվելու հետևանքով): Հատուկ գործողությունը ձախողվում է: Դա մեծապես անդրադառնում է ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի վարկի վրա, և նա նախագահ չի վերընտրվում:

Պատանդներն ազատվում են Ալժիրի կառավարության միջնորդությամբ` Ռոնալդ Ռեյգանի պաշտոնակալության օրը:

1980 թվականի օգոստոսին Իրաքի դեմ սկսված պատերազմն էր, որ Իրանին ստիպում է մեղմել իր դիրքորոշումը պատանդների հարցում և Ալժիրի ու Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ:
     1992 թվականից Իրանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես «Շահագործման դեմ համազգային պայքարի օր»:


     Նկարում` ԱՄՆ փշրված զինանշանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7696 | 0 | 0
Facebook