Loading...

Articles

WhatsApp-ի աշխատանքում մասշտաբային խափանում է տեղի ունեցել

21:23, Friday, 03 November, 2017
WhatsApp-ի աշխատանքում մասշտաբային խափանում է տեղի ունեցել
     WhatsApp մեսենջերի աշխատանքում լայնամասշտաբ խափանում է տեղի ունեցել: Life.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում են ծառայության օգտատերերը ողջ աշխարհից: Նրանցից շատերը նշում են, որ WhatsApp-ին միանալ ուղղակի հնարավոր չէ: Նշվում է, որ խափանման մասին հաղորդումներն ստավում են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իսպանիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Թուրքիայից: «Խնդիր է ծագել համակարգի աշխատանքի հետ կապված: Մենք աշխատում ենք մեսենջերի գործառույթն առաջիկայում վերականգնելու ուղղությամբ: Ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար», -ասվում է համակարգի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4359 | 0 | 0
Facebook