Loading...

Articles

Արագ ու համով տորթիկ

19:51, Friday, 03 November, 2017
Արագ ու համով տորթիկ
     Խմորը՝
     3 ձու
     2 ճաշի գդալ շաքարավազ
     0.5 լիտր կաթ
     1 բաժակ ալյուր
     1 ճաշի գդալ ձեթ
     0.5 թեյի գդալ լիմոնի սոկի մեջ բացած սոդա
     Կրեմ՝
     1 տուփ խտացրած կաթ
     200 գրամ կարագ
     Շերտերը թրջելու համար՝
     Կամ մուրաբայի սոկ կամ լիկյոր կամ կոնյակ
     Բլինիի խմորի նման խմոր ենք պատրաստում, բլինիի նման թխում, երբ շերտերը հովանում են սկսում ենք տորթը հավաքել: Առաջին շերտը ես չեմ թրջում, միայն կրեմ եմ քսում, 2-րդ շերտից սկսած խմորը թրջում եմ, վրան կրեմ եմ քսում ու այդպես մինչև վերջին շերտը:
     Զարդարելու համար՝ գլազուր և կոկոսի փաթիլներ:
     Թողեք սենյակային ջերմաստիճանում մի քանի ժամ, որպեսզի կրեմը ներծծվի, հետո կարող եք համտեսել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
9764 | 0 | 0
Facebook