Loading...

Articles

Գորիսի պետական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

12:39, Wednesday, 01 November, 2017
Գորիսի պետական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Գորիսի պետական համալսարան։ Մինչև նոյեմբերի 3-ը փորձագետները հանդիպում քննարկումներ կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ։ Մասնագետները կայցելեն ամբիոններ և դեկանատներ, կուսումնասիրեն փաստաթղթերը, ինչպես նաև կիրականացնեն ռեսուրսների դիտարկում՝ գնահատելով լսարանների, լաբորատորիաների, գրադարանի, մարզասրահի հագեցվածությունը։
    
    

Գորիսի պետական համալսարանում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Խաչատրյանը։
    
    
    

Խմբի մյուս անդամներն են Լեհաստանի հավատարմագրման կենտրոնի որակի ապահովման և ԵԽ բարձրագույն կրթության փորձագետ, Բարձրագույն կրթության հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի խորհրդի անդամ Մաչեյ Մարկովսկին, ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզ․ մաթ․ գիտությունների դոկտոր Վարուժան Աթաբեկյանը, ՀԱՊՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագրություն» ամբիոնի դոցենտ, տեխն․ գիտ․ թեկնածու Կարեն Միրզաբեկյանը, ՀՊՄՀ Տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Հովակիմյանը։
    
    

Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը։
    
    

Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհին բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։ Բուհն էլ, հիմնվելով փորձագետների խորհրդատվության վրա, կկազմի թերությունների վերացման ծրագիր և իրականացման ժամանակացույց։
    
    

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով փորձագիտական զեկույցի և բուհի բարելավման պլանի վրա, հավատարմագրման մասին որոշում կկայացնի։
    
     Լուսանկարը՝ ԳՊՀ-ի

Source: www.anqa.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4239 | 0 | 0
Facebook