Loading...

Articles

Այբ...Բեն...Գիմ...սերունդներ դաստիարակեցին, ներշնչեցին հայրենյաց ոգին, սերունդների արյան մեջ ներարկեցին հայ լինելու հպարտությունը

15:12, Friday, 27 October, 2017
Այբ...Բեն...Գիմ...սերունդներ դաստիարակեցին, ներշնչեցին հայրենյաց ոգին, սերունդների արյան մեջ ներարկեցին հայ լինելու հպարտությունը

Այբ...Բեն...Գիմ...սերունդներ դաստիարակեցին, ներշնչեցին հայրենյաց ոգին, սերունդների արյան մեջ ներարկեցին հայ լինելու հպարտությունը:

Պտղնիի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները այցելեցին 《Տառերի պուրակ 》, որտեղ անցկացրեցին գրականության հերթական դասը: Դասը սկսեցին այբուբեն-աղոթքով, ներկայացրեցին Մաշտոցի կյանքն ու գործը, հայոց այբուբենի գաղտնիքները: Աշակերտները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ անհամեմատ ուժեղ և գիշատիչ թշնամիներին կեր չդառնալու, նրանց դիմադրելու մի զենք էր մնում.《Ճանաչել զիմաստություն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ》, մարմնական ուժի դեմ` հոգեկան զորություն էր պետք, ահռելի բազուկի դեմ` հուժկու միտք, 《բաժանես, զի տիրեայրի 》դեմ` 《ծանի'ր զքեզ》: Ու խավարի մեջ լույս տվեցին ոսկեդարյան մատենագիրները, որոնք սերունդներ դաստիարակեցին, ներշնչեցին հայրենյաց ոգին, սերունդների արյան մեջ ներարկեցին հայ լինելու հպարտությունը:
     Այբ...Բեն...Գիմ...
     Լսում եք: Այդ մեր նախնին է իր մեծ ուղեղով մեր իսկությունն ու ինքնությունը հաստատում: Ու մեր հրավարս Վահագն է ծնվում: Եվ դարբինները խփում են սալին: Եվ սուրբ Մաշտոցը օրհնում է կարծես գրիչներն ազնիվ բոլոր դարերի:
     Այբ .Բեն.Գիմ...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6493 | 0 | 0
Facebook