Loading...

Articles

Բյուրեղավան համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Բալասյանը հանդիպեց մանկավարժներին

15:51, Thursday, 26 October, 2017
Բյուրեղավան համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Բալասյանը հանդիպեց մանկավարժներին


     Բյուրեղավան համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Բալասյանի քարոզարշավն ընթացքի մեջ է: Թեկնածուն քարոզարշավի շրջանակներում հոկտեմբերի 25-ին հանդիպում ունեցավ համայնքի ավագ և հիմնական դպրոցների կոլեկտիվների հետ: Հակոբ Բալասյան մարդուն և ղեկավարին ներկայացնելու կարիք չկար, քանի որ բոլորն են ճանաչում նրան: Երկար տարիների համատեղ աշխատանքի արդյունքում ձեռք է բերվել փոխադարձ հարգանք և վստահություն: Հակոբ Բալասյանը երկու դպրոցներում էլ շեշտեց, որ մրցակից թեկնածու չունենալու հանգամանքն իրեն ավելի է պարտավորեցնում: Ծրագրվել են հանդիպումներ ինչպես կոլեկտիվների, այնպես էլ Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր համայնքների բնակիչների հետ: Բյուրեղավան համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Բալասյան մասնավորապես շեշտեց . «Առաջին անգամ չէ, որ այցելում եմ ձեզ: Ամեն հնարավոր առիթով ես լինում եմ ձեզ մոտ: 9 տարի է համայնքի ղեկավար եմ: Դուք ծանոթ եք իմ կենսագրությանը. ես ծնվել և մեծացել եմ այստեղ: Ծանոթ եք իմ աշխատաոճին: Գիտեք ՝ խոստումներ տալ չեմ սիրում, հնարավորության սահմաններում անում եմ այն ամենն, ինչ կարող եմ: Տեղյակ եք, որ ՀՀ կառավարությունը ծրագիր է իրականացնում, որով միավորվում են համայնքները: Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր համայնքները կմիավորվեն և վարչական կենտրոն կդառնա Բյուրեղավանը: Նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններում խնդրում եմ ձեր աջակցությունը՝ ընտրություններին բարձր մասնակցություն ապահովելու համար: Գիտեք նաև, որ 11 ավագանու տեղի համար պայքարում են 22 թեկնածու: Ընտրեք կիրթ և բանիմաց մարդու, ում հետ կկարողանանք աշխատել ի նպաստ համայնքի զարգացման»:
     Ավագ և հիմնական դպրոցների տնօրենները վստահեցրին, որ մանկավարժական կոլեկտիվները թեկնածու Հակոբ Բալասյանի կողքին են, աջակցելու են գիտակցելով, որ ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4318 | 0 | 0
Facebook