Loading...

Articles

Բա էսպես օբշի մեզ անջատելով, զրկելով ու ներվահան անելով ո՞ւր ենք հասնելու

16:47, Sunday, 22 October, 2017
Բա էսպես օբշի մեզ անջատելով, զրկելով ու ներվահան անելով ո՞ւր ենք հասնելու

Հոսանքն անջատեցին ու մտքիս ոսկեթելը կտրվեց ...չկարողացա ավարտել շարադրանքս: Դուռ-դռան վրա մեր նոր հարևանը վերանորոգում է անում՝ դռռոցներ ու ղըռռոցներ էին լսվում: Ներքուստ զայրացա, որ նրանց պատճառով հոսանքն անջատվեց:
     Վազեցի շքապատշգամբ, ներքևում տեսա խոշորամարմին կոշկակարին, որը դուրս էր եկել իր, , բուդկայից, , ու հետևում էր մեր նոր հարևանի, , բոլորատարած ռեմոնտին, , : Կոշկակարին ձայնեցի.
     - էդ իրենք անջատեցի՞ն հոսանքը:
     - Ծը՛, օբշի ա անջատված, - ինձ ու իրեն, , մխիթարեց, , կոշկակարը:
     - Բա էսպես օբշի մեզ անջատելով, զրկելով ու ներվահան անելով ո՞ւր ենք հասնելու, - իրավիճակը ընդհանրացնելով հարցրի մեր կոշկակարին:
     Խոշոր մարմինը ցնցելով ծիծաղեց:
     Շվարած մնացի պատշգամբում ու մեկ էլ տեսա դիմացի մայթին կանգնած տիկնոջ ցելոֆանը պայթեց...ողջ պողոտայով մեկ խնձորներ թափվեցին-գլորվեցին...
     Բարձրակրունկներով 50-նն անց կինը սկսեց վազել իր խնձորների հետևից, որ մեքենաները չտրորեն: Ու մինչ՝ անճար ու շփոթված փորձում էր վթարից փրկել իր խնձորներին, կանգառից քիչ հետ գտնվող Շինանյութ խանութի ջահել աշխատակիցը դուրս թռավ և սկսեց թափով հավաքել կնոջ խնձորները: Մի քանիսը նահատակվեցին, , մարշրուտկայի, , ու ավտոբուսի անիվների տակ, բայց ջահել աշխատակիցը հասցրեց փրկել խնձորների մեծ մասը /հիշեցի Շավարշ Կարապետյանին/:
     Կինը հուզմունքից շշկռվել էր: Հաստատ չէր սպասում նման արարքի: Եվ, երբ հավաքած խնձորները ջահելը մեկ-մեկ, խնամքով տեղավորեց կնոջ կաշվե պայուսակի մեջ ու սկսեց քայլել դեպի իր խանութի կողմը, կինը բարձրակրունկներով փորձեց վազել նրա հետևից: Երբ տեսավ, որ չի կարողանում հասնել տղային, զայրացած հանեց կոշիկները, հասավ խանութի շեմին ու մի քանի խնձոր խոթեց ջահել աշխատակցի գրպանները՝ որպես երախտագիտություն...
     Տղան սկսեց խնդրել-աղաչել, որ նման բան չանի ու խնձորները նորից տեղավորեց կնոջ պայուսակի մեջ և օգնեց նրան, որ հագնի կոշիկները...

Չէ՛, հաստատ օբշի անջատված չենք...
    
     Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջի գրառումից

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3835 | 0 | 0
Facebook