Loading...

Articles

Աշնանային դաս բաց երկնքի տակ

21:34, Saturday, 21 October, 2017
Աշնանային դաս բաց երկնքի տակ
    

Հոկտեմբերի 20-ին Չարենցավանի երրորդ հիմնական դպրոցի 3-րդ դասարանը իր մայրենիի դասը անցկացրեց բաց երկնքի տակ` բնության գրկում։Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել Վ.Անանյանի ստեղծագործություններին, ամրապնդել ածականի վերաբերյալ գիտելիքները, զարգացնել երևակայելու, ստեղծագործելու կարողությունը, սերը գրականության և բնության հանդեպ։Դասվար Արևիկ Արսենյանը անտառային միջավայրում ընթերցեց Վ.Անանյանի որսորդական պատմություններից Շաքար ամու պատմությունը։Երեխաները վերջում բառակապակցություններով բնորոշեցին աշնանային հիասքանչ օրն ու բնությունը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5687 | 0 | 0
Facebook