Loading...

Articles

Շաբաթօրյակի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շրջայց է կատարել մարզի համայնքներում

19:02, Saturday, 21 October, 2017
Շաբաթօրյակի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շրջայց է կատարել մարզի համայնքներում
     ՀՀ Կառավարության կողմից իրականացվող «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական շաբաթօրյակի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շրջայց է կատարել մարզի համայնքներում:
     Կոտայքի մարզպետը հետևել է մարզի տարածքում կատարվող սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև շաբաթօրյակի կազմակերպման և համակարգման պատասխանատուների հետ համատեղ քննարկել օրվա ընթացքում նախատեսված անելիքների հիմնական ուղղությունները:
     «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային համակարգող հանձնաժողովի կողմից Կոտայքի մարզպետին զեկուցվել են մարզում իրականացված շաբաթօրյակի կազմակերպական մանրամասներն ու արդյունքները:
     Հավելենք, որ հերթական շաբաթօրյակի շրջանակներում մարզում նախատեսվել է փակել ևս 10 աղբավայր:
     Կոտայքի մարզպետը ընդգծել է շաբաթօրյակի աշխատանքների պատշաճ ու համակողմանի կազմակեպման կարևորությունները և մարզային պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3488 | 0 | 0
Facebook