Loading...

Articles

Աշակերտները հնարավորություն ունեցան շփվելու ռուսական մշակույթի, պատմության, գիտության, ռուսական ժամանակակից աշխարհի հետ

12:42, Saturday, 21 October, 2017
Աշակերտները հնարավորություն ունեցան շփվելու ռուսական մշակույթի, պատմության, գիտության, ռուսական ժամանակակից աշխարհի հետ

Հոկտեմբերի 20-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի դասարանի հետ կազմակերպվեց այցելություն Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն: Այստեղ այցելուները հնարավորություն ունեն շփվելու ռուսական մշակույթի, պատմության, գիտության, ռուսական ժամանակակից աշխարհի հետ: Այդ ամենը առավել պատկերավոր դարձնելու համար կենտրոնում գործում են կինոսրահ, ընթերցասրահ, ցուցասրահ, գրադարան և այլն:
     Երեխաների համար ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված ռուս հանճարեղ գրող Ա. Պուշկինի կյանքին ու գործունեությանը, իսկ գրադարանում երեխաները ոչ միայն ծանոթացան հարուստ գրականությանը, այլև ասմունքեցին:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3614 | 0 | 0
Facebook