Loading...

Articles

Տրանսպորտում ծխելու դեմ պայքար՝ նաև ուղևորների միջոցով». Ա. Հարությունյան

21:56, Friday, 20 October, 2017
Տրանսպորտում ծխելու դեմ պայքար՝ նաև ուղևորների միջոցով». Ա. Հարությունյան

Օրերս երկու նամակ եմ հղել Տարոն Մարգարյանին և Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին քաղաքային տրանսպորտում ծխող վարորդների դեմ պայքարելու համար։ ՃՈ-ին առաջարկվել է մեծացնել ստուգայցերի թիվը, քանի որ ծխող վարորդներին պատժելը նրանց անմիջական գործառույթն է (պահանջել եմ վերջին շրջանում տուգանված վարորդների թիվը՝ հասկանալու իրականում ինչպես է պայքարում ոստիկանությունը) ։
     Բացի այդ, «ԵրևանՏրանսի» հետ պայմավորվել եմ քննարկել ծխելու դեմ նոր պաստառների բովանդակություն։ Պաստառները հայտնվելու են քաղաքային տրանսպորտում։ Պարտադիր է, որ պաստառների վրա լինի ծխելիս սոցցանցերում հայտնվելու նախազգուշացում, ինչպես նաև ոստիկանության ու քաղաքապետարանի թեժ գծերի համարները։ Նույնիսկ հիմա նկարեք ծխող վարորդներին ու ուղարկեք ինձ, վստահեցնում եմ՝ մի քանի ամսում իսպառ կվերացնենք այս երևույթը։


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1164 | 0 | 0
Facebook