Loading...

Articles

Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները

12:29, Friday, 20 October, 2017
Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները

#Կանաչքաղաք

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները:

Ըստ այդմ, ծրագիրը մշակած «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային և տեղական փորձագետների կողմից ներկայացվել են շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգախնայողության և էներգաարդյունավետության, արտաքին լուսավորության, արդյունաբերության, թափոնների կառավարման, հողօգտագործման ոլորտներում նախատեսված միջոցառումները, մարտահրավերները և միջազգային լավագույն փորձը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1620 | 0 | 0
Facebook