ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԵՎ Ո՛Չ ՄԻ ՕՐԵՆՔՈՎ
Մարդու վրա բռնացող առաջին ուժը էդ նրանից դուրս գտնվող արտաքին միջավայրնա՝ բնությունը: Ասել, թե կեցությունը որոշումա գիտակցությունը, նշանակումա ասել, որ կեցությունը բռնանումա մարդու գիտակցության վրա, հարկադրելով գտնել լուծումներ՝ կյանքի ու կենցաղի ցածր տեսակ կազմակերպման ձևերից անցնելու ավելի բարձր ու ավելի բարդ կազմակերպման ձևերի: Նկատենք, թե ինչքան մոտ են բառակազմությամբ բՆություն ու բՌնություն բառերը: Մարդ երբեմն նույնիսկ ինքնա կամավոր բռնանում իրա վրա, երբ գիտակցումա, որ բնածին ծուլության հաղթահարման այլ ուղի ու միջոց գոյություն չունի, եթե ուզումա հասնի իրա մոտ կամ հեռակա նպատակին: Այսպիսով, մարդու առաջին բռնավորը, ինչպես ասվեց, արտաքին միջավայրնա՝ բնությունը, որպես հարկադրանքի առաջին ուժ, որը կյանքի օբյեկտիվ հանգամանքներ ու իրավիճակներա ստեղծել՝ հարկադրելով մարդուն աշխատացնել ու գործին միացնել ուղեղի ձախ՝ տրամաբանորեն մտածելու կիսագունդը: Այդպիսով, կարելիյա դասակարգել բռնության էրկու տեսակ. արտաքին ու ներքին: Բռնության արտաքին տեսակը մարդու վրա դրսևորվումա իրա սոցիալական ու բնական միջավայրից: Բռնության ներքին կամ կամավոր տեսակը՝ տվյալ անձի ներսից բխող հարկադրանքի միջոցնա՝ կամային ջանքերը: Մի կարևոր հանգամանք: Էսօր ընտանեկան բռնության դեմ են պայքարում, բայց պայքարի մեթոդները վերցնում են թարս տեղից: Այնինչ, պայքարի մեթոդները չեն կարող գերազանցեն օբյեկտիվորեն գոյություն ունեցող հարկադրանքի ՊԱՅՄԱՆԵՐԻՆ: Պայքարի օրենսդրական մեթոդները հաճախ արհեստածին են, որոնք կտանեն մենակ հաշվեհարդարի, որը մարդու գիտակցության ու հասկացողության ընդլայնման համար ոչ մի դրական տեղաշարժ չի կարա ունենա: |