Loading...

Articles

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին

19:36, Thursday, 12 October, 2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: Ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետին՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի տոնը միասին նշելու հրավերն ընդունելու համար:

«Արցախի մեր գործընկերների հետ միասին մենք իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր և իսկապես հաճելի է արձանագրել, որ այս տարիների ընթացքում մենք գրանցել ենք շոշափելի ձեռքբերումներ՝ մեր ներդրումն ունենալով ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Արցախի շրջանների զարգացման գործում: Համոզված եմ, որ առաջիկա տարիները ևս լինելու են ձեռքբերումային, և մենք շարունակելու են իրականացնել հաջողված ծրագրեր՝ ընդգրկելով նոր ուղղություններ» , - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
     Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար:
     «Պարոն քաղաքապետ, մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն հետևողականության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում եք Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Համոզված եղեք, որ արցախցիները բարձր են գնահատում Ձեր ջանքերը և խոր հարգանք են տածում Ձեր և Ձեր թիմի նկատմամբ: Ուրախ եմ, որ ես ևս գտնվում եմ Երևանում և հնարավորություն եմ ունենալու այս օրերին մեկ անգամ ևս զգալու Երևանի ջերմությունն ու դառնալու տոնի անմիջական մասնակիցը» , - նշել է Սուրեն Գրիգորյանը:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2222 | 0 | 0
Facebook