Loading...

Articles

Նոր բնակարանների բանալիներ՝ «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2799»-րդ տարեդարձի առթիվ

15:04, Thursday, 12 October, 2017
Նոր բնակարանների բանալիներ՝ «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2799»-րդ տարեդարձի առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին:

Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նոր բնակարանը նրանցից յուրաքանչյուրի համար դառնա նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ:
     «Արդեն բարի ավանդույթ է դարձել Երևանի ծննդյան տարեդարձի առթիվ նաև բնակարաններ նվիրել մեր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց կարևոր ներդումն են ունենում մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի զարգացման, ինչպես նաև մեր հայրենիքի սահմանների պաշտպանության և հայկական մշակույթի տարածման գործում: Անշուշտ, մեծ է ցանկությունը, որ բնակարանի կարիք ունեցող մեր բոլոր արժանավոր համաքաղաքացիներին կարողանանք ապահովել բնակարաններով, բայց առայժմ մեր հնարավորությունները սահմանափակ են: Ամեն դեպքում ուրախ եմ, որ թեկուզև սահմանափակ քանակով, բայց այնուամենայնիվ կարողանում ենք երկար սպասված այս նվերը մատուցել մեր արժանավորներից որոշներին: Շնորհավորում եմ ձեզ Երևանի ավագանու որոշմամբ նոր բնակարաններ ստանալու առթիվ և մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Առո՛ղջ վայելեք», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ նմանատիպ նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի կողմից լինելու են շարունակական:
     Իրենց գոհունակությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին երկար տարիներ սպասված խնդրի լուծման համար՝ նոր բնակարանների երջանիկ տանտերերը նկատել են, որ յուրաքանչյուր ընտանիքի համար առաջնայինն ու ամենաանհրաժեշտը բնակարան ունենալն է: Օգտվելով առիթից` նրանք նաև շնորհավորել են Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի գալիք տոնի առթիվ՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր օր են զգում սիրո քաղաք Երևանի ջերմությունն ու հոգատարությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3143 | 0 | 0
Facebook