Loading...

Articles

«Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ»

11:58, Wednesday, 11 October, 2017
«Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ»
     Կապանի N13 հիմնական դպրոցի IIIա դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առարկայից: /Դասվար Լ.Խաչատրյան/ «Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ» թեմայով ամփոփիչ դասի նպատակն էր վեր հանել աշակերտների ունեցած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները մայրենի լեզվից: Դասը կահավորված էր աշակերտների պատրաստած նկարներով, բառերի գանձատուփով, պատմությունների և զրույցների զամբյուղով:
     Աշակերտներն իրենց գեղեցիկ ասմունքով դերային խաղերով ներկայացրին, թե ինչպես կարելի է փոքրիկ պատուհանից գնալ դեպի մեծ աշխարհ: Ինչպես նրանք նշեցին, այդ պատուհանը առաջին հերթին սիրելի գրքերն են բացում, մարդկանց լավ ու բարի գործերը: Նրանց այդ մեծ աշխարհում սպասում էր բնության անկրկնելի հրաշքները, որտեղ էլ հյուսեցին իրենց մանկության հեքիաթը: Բովանդակալից ու ինքնատիպ դաս էր, և ուսուցիչ Լարիսա Խաչատրյանը հասավ սովորողների ակտիվության և ինքնուրույն մտածողության զարգացմանը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6481 | 0 | 0
Facebook