Loading...

Articles

ճանաչողական էքսկուրսիա դեպի Լոռվա չնաշխարհիկ բնությոwուն

08:45, Wednesday, 11 October, 2017
ճանաչողական էքսկուրսիա դեպի Լոռվա չնաշխարհիկ բնությոwուն

Հոկտեմբերի 8-ի կիրակին անմոռանալի դարձավ Վանաձորի Գրիբոյեդովի անցան թիվ 11 դպրոցի 10 հ/լ2 դասարանի աշակերտների ու նրանց ծնողների համար: Դասղեկ Լ. Միրզոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ճանաչողական էքսկուրսիա դեպի Լոռվա չնաշխարհիկ բնության և հերոսական պատմության հուշարձաններ: Աշակերտները նախ եղան 11-րդ դարով թվագրվող Լոռի բերդում, իմացան Դավիթ Անհողինի ու նրա սերունդների պատմության և բերդի կառուցման ու ճարտարապետության հիշարժան այլ փաստերի մասին: Մեծ դժվարությամբ, բայց նույնքան էլ մեծ ոգևորությամբ հաղթահարվեց նաև դեպի կամուրջ տանող զառիթափն ու վերելքը: Լոռի բերդից հետո աշակերտներն ուղևորվեցին Դենդրոպարկ` ծանոթանալու Հայաստանի բնության այդ յուրահատուկ պահսետարանին: Իսկ ամենահետաքրիքրն երիտասարդ արշավականներին սպասվում էր առջևում: Վերջին կանգառը վաղ միջնադարի տորմակ եկեղեցին էր, որը թվագրվում էր 5-6-րդ դարերով և եզակիներից է ՀՀ -ում: Իրենց հանգիստը բնության գրկում վայելելուց հետո կազմակերպվեց տարածքի մաքրման աշխատանքներ, որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին ինչպես աշակերտներն, այնպես էլ ուսուցիչներն ու ծնողները: Տարածքը պատրաստ է նոր զբոսաշրջիկների և աշակերտների ընդունելու: Օրն իսկապես անմոռանալի էր: Աշակերտները ցանկություն հայտնեցին առաջիկայում ևս նման բնապահպանական ակցիա կազմակերպելու:


    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4199 | 0 | 0
Facebook