Loading...

Articles

Կայացել է Մհեր Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսը

21:01, Tuesday, 10 October, 2017
Կայացել է Մհեր Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված գրող Վրեժ Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսին: Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ գրքասեր հասարակության դատին հանձնված ընտրանիում ներառված են հեղինակի 15 պատմվածքներ, որոնք ստեղծվել են հուշերի ու երևակայության հիման վրա, քառորդդարյա տիրույթում և ներկայացնում են սասունցու անկոտրում ոգին, իր երկիրն ու բույնը ունենալու, ազատ ապրելու, սիրելու և երազելու անբեկանելի իրավունքը:
     Հարկ է նշել, որ Մհեր Իսրայելյանը ժամանակակից հայ արձակի և դրամատուրգիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի որդին է:


    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2094 | 0 | 0
Facebook