Loading...

Articles

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ. «ԱՂՔԱՏՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ»

10:45, Tuesday, 10 October, 2017
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ. «ԱՂՔԱՏՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ»

Ոմն աղքատ մարդ մի կտոր միս էր խորովում անմարդաբնակ վայրում: Եվ ահա մի արծիվ հանկարծակի սլացավ վերևից, հափշտակեց միսն ու բարձրացնելով՝ տարավ։ Աղքատը, գետնին երեսի վրա ընկած՝ լաց եղավ, ասելով.

— Չվայելե՛ ս։

Արծիվը տարավ միսն իր բույնը, դրեց ձագերի առջև ու ինքը գնաց։ Մի կայծ, որ կպած էր մնացել մսին, այրեց արծվի բույնն ու ձագերը։

(հարյուրամյակների խորքից ուղերձ էսօրվա Հայաստանի իշխանություններին)
    
     Կազմեց՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.10.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6578 | 0 | 0
Facebook