Loading...

Articles

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ ՈՒ ԻՐԱ ՀԻՄՆԱԾ ՓԹԻՐ «ԴՊՐՈՑԸ»

02:33, Sunday, 08 October, 2017
ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ ՈՒ ԻՐԱ ՀԻՄՆԱԾ ՓԹԻՐ «ԴՊՐՈՑԸ»

Լևոնական չարաբաստիկ տարիներին ու դրանից հետո ժողովրդի մեջ մի թևավոր խոսք էր պտտվում. «ԲԼԵ ԳՆԱ ԴՊՐՈՑԸ ՓԼԵ»:

Խոսքը վերաբերում էր Աշոտ Բլեյան կոչվածին, ով լևոնական լիբերալ ճահիճ թևի կարկառուն նեկայացուցիչներից էր ու որին վստահված կրթական համակարգի վայ ռեֆորմները էսօրվա Հայաստանի վատ վիճակի ուղղակի պատճառը ու հետևանքը դարձան: Իսկ էսօր որոշ վայ - արևմտականներ տվայտանքների մեջ են ընգել, ու չգիդեն, թե իրա թոռանը ո՞ր դպրոցը տանեն ու մասնավորապես հարցնում են, թե ի՞նչ խորհուրդ կտան Բլեյանի դպրոցի մասով:
     Որոշների մոտ թյուր ու խեղված կարծիք կա, որ Բլեյանի ղեկավարած վճարովի - մասնավոր դպրոցի ուսուցիչները լավն են, քանի որ իբր ընգերական են, կամ գիտելիքների բարձր մակարդակ ունեն, որդեղ իրան հարմարավետա զգում երեխան, ումը ցուցափայտով չեն դաղում քամակին, կամ անկյուն չեն կանգնացնում դասից ուշանալու կամ այլ զանցանքների համար: Ավելին, գովալով ավելացնում են, թե խիստ համակարգ պատկերացնողի համար Բլեյանի դպրոցում ամեն բան թերի կթվա, որովհետև խոստությունը կրթահամալիրում այլ կերպ են հասկանում՝ շեշտը դնելով սեփական անձի նկատմամբ պատասխանատվության վրա։

Անշու՛շտ դուր չի գալիս:

Նախ, որևէ մեկը, որևէ՛ բարոյական իրավունք չունի գիտելիք ստանալու համար ՎՃԱՐ ուզել: Գիտելիքը՝ գիտությունը, ո՛չ մեկի սեփականությունը չի: Գիտությունը համամարդկայինա էղել ու էդպիսին կմնա իրա ողջ զարգացման պրոցեսում, որը կոչվածա փոխադարձաբար ծառայել, օգնել մարդուն նրա ամեն տեսակ պահանջմունքներում: Իսկ էսօր էդ համամարդկայինը ոմն մի շանորդու իրավունք են տվել իրա հոր տան նման սեփականաշնորհել ու որպես մասնավոր արտադրության ապրանք հանել վաճառքի, որի անունը դնում են ըսենց կոչված «վճարովի կրթություն»: Վճարովի կամ մասնավոր կրթության հիմարները տեղյակ չեն, որ վիթխարի հասարակական - տնտեսական ու քաղաքական ռեֆորմացիա ապրած ԽՍՀՄ ժողովուրդները կարողացան կառուցել իրանց երկիրը զրոյից շնորհիվ նրա, որ կար ԱՆՎՃԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ:
     Ինչ վերաբերումա ըսենց կոչված՝ «ցուցափայտով ոռին դաղելուն»:

Մարդկության պատմության մեջ՝ առանց հարկադրանքի, առանց նվազագույն ուղղակի ու անուղղակի բռնության դրսևորման, չի սովորել և ո՛չ մի մարդ: Սա աքսիոմայա: Իսկ ուժային մեթոդներին ուսուցիչը դիմումա բացառապես էն ժամանակ, երբ դաստիրակչական - կարգապահական նկատառումներով այլ մեթոդները համարվում են սպառված ու ոռին ճիպոտով դաղելը մնումա որպես վերջին մեթոդը, որից եթե անհատը չազդվեց, ուրեմն ավել խփելը ջանքերի անիմաստ կորուստա: Իսկ «ՀԱՍԿԱՑՈՂ ԱՇԱԿԵՐՏ» ասածը էրևումա իրա հետագա կյանքում, ով իմաստավորելով իրա անցած ճանապարհը հասկանումա, որ էդ բամփելը իրան արված ՎԵՐՋԻՆ ՊԱՏԻՎՆԱ էղել՝ ուղղվելու ու ճիշտ ճանապարհին կանգնելու համար: Սա չի կարա հասկանա մենակ զրոյական անձը ու իրա սաղ կյանքը կմնա որպես անպարտաճանաչ, ամեն պարտավորություններից ազատ, իրա ու շրրջապատի համար անպիտան մի լիբերալ փթիր:

Ինչ վերաբերումա «սեփական անձի նկատմամբ պատասխանատվության վրա» արտահայտությանը, ապա սեփական անձի նկատմամբ պատասխանատվությունը կարա ըլնի մենակ է՛ն դեպքում, եթե ըլնի դրա գիտակցությունը, որը անգամ վերջին դասարանը ավարտողը կամ հազիվա գիտակցում, կամ էլ դեպքերի մեծ մասով բնավ չի էլ գիտակցում: Հեշտա ասելը՝ անձնական պատասխանատվության գիտակցություն: Հլը փորձեք բարձրաձայն ասել էդ նախադասությունը դպրոցում ու բուհում տասնհինգ տարի ու ավել սովորելուց հետո: Անձնական պատասխանատվության գիտակցության ձևավորումը երկար, տևական, տարիների քրտնաջան պրոցես ու աշխատանքա, որը իսկական ուսուցիչը շարունակ ՓՈՐՁՈՒՄԱ զանազան մեթոդներով ձևավորել անձի մեջ: Չկրկնվելու համար՝ նայեք հարկադրանքի վերը նկարագրածս մեթոդը:
     Լիբերալ - բլեյանականի համար լավ դպրոցը էն դպրոցնա, որդեղ մարդկանց բառացիորեն հավ են պատրաստում, այսինքն որդեղ չկան՝ անտեղի համարվող ու հռչակված անգիրներ, պաթոսոտ միջոցառումներ, սրտակեղեք տեքստեր առ էսինչ ու էնինչ, չեն աղոթում դասերին, չեն ստիպում դասը անգիր անել, ինչին սովորածին նման մեթոդը հավանողին բլեյանի դպրոցը իհարկե դուր չի գա:

Նորից ասեմ՝ անշու՛շտ դուր չի գա: Մարդկությունը մարդու հիշողությունը մարզելու առավել լավ մեթոդ քան անգիրներն են, չի հնարել: Իսկ հիշողությունը մարդու անհատական գրադարանը ու գանձարաննա: Անգիրները՝ իրանց ցանկացած տեսակի մեջ ըլնելով հանդերձ, հանձնարարվում են, որ մարդու՝ դպրոցականի հիշողությունը մարզվի, ինչը անվերապահորեն ողջունելիյա: Ու էդ նշանակություն չունի թե ինչ անգիրա: Վատ հիշողություն ունեցող ու դրան գումարած անտրամաբանող ժողովուրդ, ովքեր, օրինակի համար, իրան բռնաբարող Լևոնի ռեստավրացիան էին ուզում 2008 թվականին, մեզ՝ պետք չի: Աշոտ Բլեյանի նման վայ - բարեփոխիչներն էլ էդ լևոնական զզվելի էպոխայի ծնունդներն են, որոնց պետքա միշտ ու վատով հիշել:


     Էսօրվա լիբերաստ չափանիշներով շարժվող բլեյանական դպրոցից հազիվ թե ապագա սպասվի պետական ու հասարակական մասշտաբով: ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ժամանակվա դպրոց հաճախել են շատ անօթևան, որբ ու անտեր մարդիկ, որոնք ծնող - ընտանիք չեն ունեցել, չեն տեսել, բայց փողոցից տարվել են դպրոց ու դառել են իրանց կյանքում վառ անհատականություններ ու որ ամենակարևորնա՝ հասարակության, պետության համար պիտանի մարդիկ: Ընենց որ, թե՛ ընտանիք կոչվածը կարա խանգարի անհատի հոգեմտավոր զարգացման համար, թե՛ դպրոցը: Եթե էսօր խեղման ուղին են բռնել էն անհատները, որոնք լիբերալ են կոչվում, ըլնեն էդ ընտանիքի դեպքում՝ ծնողները, կամ դպրոցում՝ ուսուցիչները, ոչ մի լավ՝ իրանից մի բան ներկայացնող սերունդ ձևավորելու մասին, խոսք չի կարա գնա: Վերջին հաշվով, հասարակությունը բաղկացածա անհատներից: Ովա՞ էսօրվա անհատը, ինչ արժեքներովա ապրում թե՛ որպես ուսուցիչ դպրոցում, թե՛ որպես ծնող՝ տանը: Էսա վերջին հաշվով գլխավոր հարցը, քանի որ անհատի՝ որպես ԱՆՀԱՏ ձևավորման գործում ՝՝մեղավոր՝՝ ու պատասխանատու են ՄՅՈՒՍ՝ համապատասխան իդեոլոգիա կրող անհատները, որոնց որպես անհատի կայացման հարցում կարևորա կրթա - դաստիրակչական համապատասխան համակարգը:

Բլեյանական լիբերալ դպրոցի պո.նոգրաֆիան մերժելիյա մեր հայ հասարակության համար: Էդ դպրոցը բացի ազգ դեբիլացնելուց իրա ցածրամակարդակ ուսուցիչներով հանդերձ, ոչ մի լավ բան չի տվել Հայաստանին:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     08.10.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7550 | 0 | 0
Facebook