Loading...

Articles

բանաստեղծություն

08:04, Sunday, 24 September, 2017
բանաստեղծություն

Չգիտե՜մ,

Հիմա քեզ մոտ ցերե՞կ է, գիշե՞ր,

Գիտե՜մ, որ չկա՜մ ու գրկա՜ծ չեմ քեզ:

Չգիտե՜մ,

Հիմա լռո՞ւմ ես, խոսո՞ւմ,

Գիտե՜մ, որ հիմա վի՜շտն ու կարոտը

Կոկորդդ են սեղմում:


    

Թող քեզ չթվա թե ինձ մոտ ա՜յլ է,

Արև՜ն է ժպտում

Կամ Լուսի՜նը ծեր,

… Անբարո բախտը շորերը հանե՜լ,

Պարե՜ր է պարում՝ կոտրատվելով մերկ:


    

Մենք մեր սրտերի վիհերում խորո՜ւնկ,

Չե՛նք տեսնում անջատման քայքայվող շղթան,

… Երկու հեքիաթի՜ հերոս չե՛ն լինում՝

Կամ Արքայադո՜ւստր,

Կամ ջադու-պառավ:


    

Իսկ մեր հեքիաթը դեռ նո՜ր է սկսվում,

Դողո՜ւմ եմ,

Հուզվո՜ւմ,

Խոսե՜լ եմ ուզում,

Շոյե՜լ եմ ուզում վարսերդ այնպե՜ս՝

Ինչպես կարո՜տն է հիմա շոյում քեզ:


    

Իսկ դու ասում ես թե ցավեցնո՜ւմ է,

Ես շատ լավ գիտեմ ցա՜վը սպասումի,

Գիտե՜մ, որ հոգիդ արյունոտվո՜ւմ է,

Բայց դա արյո՜ւն չէ այլ

Հո՛ւր կարոտի…


    

Հույսի մի պատառ դիր լեզվիդ վրա,

Ես էլ՝ դեղձենուց ընկած մի ծաղիկ,

Դու հույսի հա՜մը փորձիր…մանանա՜,

Իսկ ես՝

Էլ պտուղ չդարձող ծաղկի…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7098 | 0 | 0
Facebook