Loading...

Articles

ՎԱՀՐԱՄ ՋԱՆ ՍՏԵՂ ՉԵՍ...ՍՏԵՂ ՉԵՍ...ՍՏԵՂ ՉԵՍ.... ՎԱԶԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄՈՏ

vestninews
Author:
vestninews
02:11, Sunday, 24 September, 2017
ՎԱՀՐԱՄ ՋԱՆ ՍՏԵՂ ՉԵՍ...ՍՏԵՂ ՉԵՍ...ՍՏԵՂ ՉԵՍ.... ՎԱԶԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄՈՏ

Բարև սիրելիս, ինչպես և խոստացել էի հաղորդումը քննիչներիտ կատարած կեղժիքների վերաբերյալ արդեն ԱԱԾ-ում է։
     Քանի որ կառույցիդ չես տիրապետում, բոլորը քեզ խաբում են, որոշեցի ճշմարտությունը ես քեզ պատմեմ։
     Գիտես մեր «սերն» էլ որ մի կողմ դնենք, ՀՔԾ -ն պետական լուրջ կառույց է և ես անտարբեր չեմ նրա հեղինակության հանդեպ:
     Ի՞նչ է արել դարի քննչական խումբը։
     Որ ասում եմ Լյոլիկ և Բոլիկ նեղանում էք, ասա որ այսքանից հետո դեռ մեղմ եմ ասում։Դու ավելի կոպիտ կասեիր։
     Այսպես ՝
     1/...02.06.2016թ. քննիչ Ա.Մ Ստեփանյանը զննել է անհայտ անձի կողմից ՀՔԾ դիմումների արկղ գցված ձայներիզը։ Զննությամբ նշել է, որ խոսակցությանը մասնակցում են երեք հոգի։ Սակայն իրականում չորսն են։ Այդ փաստը հաստատել է նաև փորձագետը իր 03.11.2016թ. ին տրված եզրակացության մեջ՝ խոսակցության մասնակից չորրորդ անձին նշելով որպես «կողմնակի» անձ։ Սրանով գործի միջից հանել է ենթադրյալ դեպքին ականատես վկային, իսկ մեր միջնորդությանը հարցաքննել գրավատան աշխատակիցներին՝ մերժել է, պատասխանելով որ խոսակցությանը ներկա են եղել երեք անձ։
     Այսպես ստեղծվել է առաջին կեղծ մեղադրական ապացույցը։
     Ինչպես նաև կեղծիքը քողարկելու ակնհայտ դիտավորությամբ Ալիկ Ստեփանյանը (լրիվ Բոլիկ) կատարել է երկրորդ կեղծիքը ՝ այն է արձանագրության մեջ որպես ընթերակա է նշել գոյություն չունեցող անձանց տվյալներ։
     Մասնավորապես՝ Նշված զննության արձանագրությամբ որպես ընթերականեր են նշվել՝ Վաղինակ Խաչատուրի Քարդաշյան, ծնված 1956թ., ՀՀ քաղաքացի բնակվում է ք.Արթիկ, Գ.Նժդեհի 6 տուն: Շավարշ Անդրանիկի Խաչատրյան, ծնված 1946թ. ՀՀ քաղաքացի բնավում է՝ ք.Երևան Հր.Քոչարի 22 շենք, բն. 18:
     Մեկը 61 տարեկան է, մյուսը 71։
     Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքների նշված ընթերականերից Վաղինակ Խաչատուրի Քարդաշյանի՝ ծնված 1956թ., ՀՀ քաղաքացի բնակվում է ք.Արթիկ, Գ.Նժդեհի 6 տուն, վերաբերյալ ներկայումս տվյալներ առկա չեն, վերջինս նշված հաշվառման վայրից դուրս է եկել 02.02.2010թ. ին՝ 7 տարի առաջ։
     Շավարշ Անդրանիկի Խաչատրյանի՝ ծնված 1946թ. ՀՀ քաղաքացի բնավում է՝ ք.Երևան Հր.Քոչարի 22 շենք, բն. 18, վերաբերյալ ներկայումս տվյալներ առկա չեն, վերջինս նշված հաշվառման վայրից դուրս է եկել 13.09.1979թ ին, 38 տարի առաջ։
     Ի դեպ ՝ շենքիդ մուտքին ուշադիր եղի, թե չէ ով հասնում մտնում է, ինչ ասես գցում են դիմումների արկղ, հետո 1.5 տարի է ման ես գալիս թե ով եկավ, ոնց գցեց ու չես գտնում։
     Զարմանում եմ ո՞նց եք գործ քննում։
     Այ օրինակ քեզ մի հարց տամ, այդ ո՞նց է լինում, որ Ոստիկանությունը փողոցի մի տեսախցիկով մարդասպան է բռնում, իսկ դու քո տուն մտածին տաս տեսախցիկով չես կարողանում գտնես։
     Մի խորհուրդ տամ ընդունի, քարը փեշիցտ թափի դիմի ոստիկանապետին՝ լավ մարդ է, վստահ եմ կնդառաջի, չկասկածես շատ արագ կգտնի։ 2/....03.06.2016թ. քննիչ Ա.Մ Ստեփանյանը զննել է Ոստիկանությունից ստացված Արտակ Գալստյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնասկավառակը։ Այս արձանագրության մեջ նույնպես քննիչդ մտցրել է կեղծ տվյալներ։ Մասնավորապես զննության արձանարությամբ նշել է, որ՝ 2016թ. մայիսի 18-ին՝ ժամը 18: 22-ին 098-67-0------- հեռախոսահամարից ելքային զանգ է կատարվել 091-42-0---- բջջային հեռախոոսահամարին: Հեռախոսային զանգի տևողությունը կազմում է 600 վայրկայն: Սակայն հետազոտվող լազերային ձայնասկավառակի վրա առկա չէ նշված հեռախոսահամարների միջև 600 վայրկյան տևողությամբ հեռախոսազանգ:
     2016թ. մայիսի 26-ին ժամը 09: 26-ին մի տղամարդ՝ ըստ դիմաելաձևի Գևորգ, 093-09-3---- հեռախոսահամարից զանգահարել է 098-6------ հեռախոսահամարին: Հեռախոսազրույցի տևողությունը կազմում է 281 վայրկյան: Ըստ հետազոտվող օբյեկտի նշված հեռախոսահամարների միջև 281 վայրկայն տևողությամբ հեռախոսաանգ առկա չէ:
     Այդ տևողությամբ զանգերը առկա չեն նաև Արտակ Գալստյանի հեռախոսների վերծանումների կրիչներում։
     Դե մնացածը ըստ ընդունված հանցավոր սխեմայի։
     Նշված զննության արձանագրությամբ որպես ընթերականեր նշվել են ՝ Էդվարդ Հովհաննեսի Սեդրակյան ծնված 1970թ., ՀՀ Քաղաքացի հաշվառված՝ ք.Երևան, Չորրորդ գյուղ, տուն ինտերնատ և Վահագն Ռուբենի Հակոբյան, ծնված 1978թ. ՀՀ քաղաքացի, հաշվառված ք.Երևան Ադոնցի 17շ., բն. 41:
     Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքների ն շված ընթերականերից Էդվարդ Հովհաննեսի Սեդրակյանի՝ ծնված 1970թ., ՀՀ Քաղաքացի հաշվառված՝ ք.Երևան, Չորրորդ գյուղ, տուն ինտերնատ, վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրի պահոցում նշված անձի վերաբերյալ տվյալներ առկա չեն:
     Այսպես ստեղծվել է ևս երկու մեղադրող ապացույց։
     13.09.2016թ. նորից անզուգական քննիչ Ա.Մ Ստեփանյանը զննել է հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակը։ Այստեղ էլ ներառել է գոյություն չունեցող հեռախոսազանգ և դրել մեղադրանքի հիմքում։ Ասում եմ չէ (լրիվ Բոլիկ) ։
     Մասնավորապես՝ զննության արձանագրության մեջ նշել է, որ 04/05/2016 թին ժամը 17: 20-ին, 094-56-8----- հեռախոսահամարին կատարված ելքային զանգը, որը տևել է 39 վայրկյան, սպասարկվել է Նոր Նորքի Ն.Ստեփանյան 1 հասցեում տեղակայված ալեհավաք կայանի կողմից: Սակայն օպերատորի կողմից տրված կրիչում նման զանգ գոյություն չունի։
     Դե մնացածը արդեն հալած յուղի պես, դարձյալ ըստ հանցավոր սխեմայի։
     Նշված զննության արձանագրությամբ որպես ընթերականեր են նշվել՝ Վահագն Ռուբենի Հակոբյան՝ ծնված 1978թ. հաշվառված՝ ք.Երևան Ադոնցի 17շ., բն.41 և Աթուր Վահեի Դովլաթյան ՝ ծնված 1981թ., հաշվառված՝ ք.Մասիս, Մասիս կայարան, 31շ., բն.5:
     Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված տեղեկանքների նշված ընթերականերից Աթուր Վահեի Դովլաթյան ի՝ ծնված1981թ., հաշվառված՝ ք.Մասիս, Մասիս կայարան, 31շ., բն.5, վերաբերյալ ներկայումս տվյալներ առկա չեն, վերջինս նշված հաշվառման վայրից դուրս է եկել 07.05.1999թ-ին՝ 18 տարի առաջ։ Ասա որ Բոլիկտ վերջնա։
     Այսպես ստեղծվել է մեղադրանքը հիմնավորող չորրորդ ապացույցը։ Նշվածից ակնհայտ է, որ քննիչ Ա.Ստեփանյանի կողմից որպես ընթերականեր ներգրաված անձանց մասին տվյալները փաստացի բացակայում են:
     Մինչդեռ ՀՀ ՀՔԾ ծառայության քննիչի աշխատասենյակ բարձրանալիս անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, որի բացակայությունը ինքնին բացառում է ՀՀ ՀՔԾ քննիչի աշխատասենյակ բարձրանալու հանգամանքը: Իսկ անձը հաստատող փաստաթուղթ ունենալը և ներկայացնելը ինքնին ենթադրում է, որ անձի վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում պետք է առկա լինեն անձի վերաբերյալ հստակ տեղեկություններ, որոնք ըստ տրամադրված տեղեկանքների բացակայում են:
     Մի խոսքով նորից Վահրամ ջան սկսվում է հերթական մարաթոնը։
     Բաղրամյան 26…ԱԱԾ և Դատախազություն։
     Մի խորհուրդ էլ տամ, այս անգամ վազի միանգամից դատախազություն, խնդրի գլխավորին թող այս գործը մակագրի ՀՔԾ-ին, դու էլ մակագրի հենց Ալիկ Ստեփանյանի վրա թող փակվի առանձնասենյակում, ինքը իրան քննի, ինքը իրա հետ առերեսվի, նորից մի երկու բան կհորինի ու կկարճի, առավել ևս, որ նման փորձ ունի։
     Մի բան էլ, որպես զգուշացում, էտ Ալիկտ լրիվ Բոլիկա ու շառա, որ տեսավ դատվումա վրետ կգրի, կասի քո հրամաննա՝ կատարել, կնգնես կրակը։
     Դա որ համարձակվեց իմ վրա շառ անի ՝ քո վրա կանի ու կանի։
     Դե եթե կարդացիր էլ մի նստի,
     ստեղ չես…ստեղ չես…ստեղ չես
     ուղիղ Գլխավոր դատախազի մոտ։
     Թե չէ Ալիկիդ շառից չես պրծնի, ինձ նայի քեզ խղճա։
     Թե չէ մարաթոնտ «Վարդաշեն» ՔԿՀ-ում կավարտվի:
     Սույն նյութը գրվել է իմ կողմից, տրվել է պաշտպանիս իմ հանձնարարությամբ «ԱԼԳԱ» փաստաբանական ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակելու համար։
     Նյութի բովանդակության, իմ բառերի պատասխանատվությունը կրում եմ ես՝ Արտակ Գալստյանս։
    
     Աղբյուրը ՝ Ալգա Փաստաբանական ընկերություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6004 | 0 | 0
Facebook