Loading...

Articles

Անկախության 26-րդ տարեդարձը Աբովյանում նշվեց տոնական համերգով

21:08, Friday, 22 September, 2017
Անկախության 26-րդ տարեդարձը Աբովյանում նշվեց տոնական համերգով

Երեկ Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձը Աբովյանում նշվեց տոնական համերգով:
     Համերգին ներկա գտնվեց նաև համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը:
     Միջոցառումը բաղկացած էր երեք հատվածից, սկզբում հնչեց անկախության խորհրդին համահունչ երգ-երաժշտություն ու ասմունք, իսկ պարային կատարումով ու եռագույնի խորհրդանշանականությամբ հանդես եկավ Աբովյանի «Նազենիկ» պարային համույթը:
     Երկրորդ հատվածում արդեն պարային լայն ծրագրով հանդես եկավ «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի գեղարվեստական ղեկավարությամբ:
     Աբովյանցի հանդիսատեսը մեծ բավականությամբ էր հետևում արհեստավարժ մասնագետների բեմադրած «խաղին»:
     Ամենավերջին երրորդ հատվածում՝ տպավորիչ պարային համարներից հետո անցում կատարվեց ընդգրկուն պարուսուցման, որի շրջանակներում ազգագրական պարերի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած աբովյանցիները միացան «Կարինի» խմբին` փորձելով անմիջականորեն մասնագետներից ստանալ պատշաճ գիտելիքներ:


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2227 | 0 | 0
Facebook