Loading...

Articles

Հայաստանը ես եմ

16:47, Friday, 22 September, 2017
Հայաստանը ես եմ


     Հայաստանի Հանրապետության անկախության 26 ամյակին նվիրված միջոցառումը Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում սկսվեց գյուղի հուշարձանի մոտ՝ երկրորդ դասարանցիների խորհրդանշական ելույթով: Այնուհետև շարունակվեց դպրոցի դահլիճում, որին մասնակցում էին դպրոցի 6- 9-րդ դասարանների աշակերտները: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անցյալին, ներկային ու ապագային, համեմված էր ասմունքով, երգ ու պարով: Մասնակից աշակերտներից յուրաքանչյուրը խորհրդանշում էր որևէ մարզ, որոնց ափերը ներկված էին եռագույնի ամեն գույնով: Միջոցառմանը ներգրավված փոքրիկները խորհրդանշում էին բոլոր երեխաների անհոգ ու ուրախ մանկությունը և մաղթում էին խաղաղություն ամբողջ աշխարհին: Բեմադրված ներկայացումը նվիրված էր ՀՀ անկախության հռչակմանը, նրա դժվար ուղուն, բայց միևնույն ժամանակ ներշնչված էր հույսով, հավատով դեպի պայծառ ու լուսավոր Հայաստանը, որը այն փոխանցվեց նաև հանդիսատեսին՝ լավատեսություն հաղորդելով յուրաքանչյուրին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2498 | 0 | 0
Facebook