Loading...

Articles

Աշակերտները կավճանկարչությամբ պատկերեցին «Մենք խաղաղություն ենք ուզում» թեմայով պատկերներ

15:42, Friday, 22 September, 2017
Աշակերտները կավճանկարչությամբ պատկերեցին «Մենք խաղաղություն ենք ուզում» թեմայով պատկերներ
     Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր:
     «Մենք քո ապագան ենք, անկախ Հայաստան» խորագրով համադպրոցական միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության 26-րդ ամյակին: Փողփողացող եռագույնի ներքո աշակերտների շուրթերից հնչում էին հայրենասիրական խրոխտ երգեր, բանաստեղծություններ:
     Օրվա խորհրդով ոգեշնչված՝ նախակրթարանի և տարրական դասարանների աշակերտները դպրոցի բակում կավճանկարչությամբ պատկերեցին «Մենք խաղաղություն ենք ուզում» թեմայով պատկերներ:
     Միջոցառումը մեծ բավականություն պատճառեց ներկաներին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2912 | 0 | 0
Facebook