Loading...

Articles

Տոնական համերգային միջոցառում Հրազդան քաղաքում

14:29, Friday, 22 September, 2017
Տոնական համերգային միջոցառում Հրազդան քաղաքում

Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առիթով Հրազդանի քաղաքապետարանը Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակում և Բարության պուրակում կազմակերպել էր տոնական համերգային միջոցառում:
     ՀՀ օրհներգով մեկնարկած միջոցառմանը ընթերցվեց համայնքի ղեկավար՝ Արամ Դանիելյանի շնորհավորական ուղերձը, այնուհետև միջոցառումն ուղեկցվեց քաղաքի լավագույն համույթների ու անհատ կատարողների գեղարվեստական ելույթներով: Իրենց ելույթներով հանդես եկան Հրազդանի քաղաքապետարանի «Ալմաստ» ժողգործիքների համույթի մեներգիչները /գեղ. ղեկ.՝ Աշուղ Ալմաստ/ և «Հրազդան» պարային համույթի պարողներ:
     Ընթացքում հնչել են նաև ՀՀ Անկախության պատմական իրողություններին վերաբերող տեղեկություններ:
     Բարության պուրակում կազմակերպվել էր նաև քաղաքի մանկական արվեստ դպրոցների սաների նկարչական աշխատանքների բացօթյա ցուցահանդես:


     Հրազդանի Համայնքապետարանի Կմս բաժին


    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2390 | 0 | 0
Facebook