Loading...

Articles

Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետները՝ հյուսիս-արևելյան զորամիավորումների մարտական դիրքերում . slaq.am

20:31, Tuesday, 12 September, 2017
Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետները՝ հյուսիս-արևելյան զորամիավորումների մարտական դիրքերում . slaq.am

slaq.am-ի և Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ սեպտեմբերի 12-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, իրենց իսկ նախաձեռնությամբ, երկու մարզերի թվով 12 քաղաքային համայնքների ղեկավարների հետ եղել են ՀՀ զինված ուժերի հյուսիս-արևելյան զորամիավորումներից մեկում և այցելել առաջնագծի տարբեր հատվածներ. ծանոթանացել մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների կենցաղային պայմաններին։
     Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մասնավորապես շեշտել է. ՛՛ Թե՛ որպես սահմանամերձ մարզի ղեկավար, թե՛ որպես սահմանամերձ ու պատերազմ տեսած համայնքում ծնված մարդ, շատ եմ կարևորում համայնքների և մարտական հերթապահություն կրող զորամասերի միջև կապի առկայությունը։՛՛
     Իր հերթին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է. ՛՛Չնայած Կոտայքը չի համարվում սահմանամերձ մարզ, սակայն, որպես մարզպետ և որպես անհատ, ամեն պահ պատրաստ եմ իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում կանգնել բանակի կողքին՛՛։
    
     http://www.slaq.am/arm/news/1199832/

http://gegharkunik.mtad.am/news/

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3462 | 0 | 0
Facebook