Loading...

Articles

Վայրենությունը մենք, փաստորեն, թողեցինք ջունգլիներում...

17:24, Monday, 11 September, 2017
Վայրենությունը մենք, փաստորեն, թողեցինք ջունգլիներում...

Վայրենությունը մենք, փաստորեն, թողեցինք ջունգլիներում...
     Երջանկահիշատակ Հովհաննես Բարսեղյանը մի օր՝ դասի ժամանակ, իր կյանքից մի դեպք պատմեց.
     -Ես ու ավագ ընկերս մասնագիտական տարաձայնություններ ունեինք, և նա մի անգամ ինձ դիտողություն արեց: Հաջորդ օրը ես նրան տեսա աստիճանների վրա ու չբարևեցի: Խեղճը քարացավ, նայեց ինձ զարմացած: Երևի մտածեց՝ վայրենի՜ եմ, ի՜նչ եմ...

Այս կարճ, ինքնախոստովանական պատմությունը երբեք դուրս չեկավ իմ ուղեղից: Նրա շքեղ դասերին խառնված այս համեմունքները մնացին պատգամի պես: Եվ այսօր այդ պատգամը փրկեց մի լավ ընկերություն:
     Այսօր ես պարզապես վերցրի հեռախոսն ու զանգեցի ինձնից իբր խռոված ընկերուհուս, իսկ նա մի կարճ բառ ասաց.
     -Գրկո՜ւմ եմ քեզ...
     Վայրենությունը մենք, փաստորեն, թողեցինք ջունգլիներում...


     Արմենուհի Դեմիրճյանի ֆեյսբուքյան գրառումից

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3331 | 0 | 0
Facebook