Loading...

Articles

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԶՈՈՖԻԼՈՒԹՅՈՒՆ

20:35, Sunday, 10 September, 2017
ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԶՈՈՖԻԼՈՒԹՅՈՒՆ

«...Ցավն այն է, որ խիստ ես գաղտնամիտ ու լիովին կորցրել ես հավատդ մարդկանց նկատմամբ: Համաձայնիր, չի կարելի, չէ՞, մարդկային բոլոր հետաքրքրությունները շան հետ կապել: Խղճուկ է կյանքդ, իգեմոն...»:
    
    

Մ. Ա. Բուլգակով, «Վարպետը և Մարգարիտան»
    
    

Հանճարեղ գրող Բուլգակովից լավ հնարավոր չի ասել: Կարելիյա ընդամենը մի փոքր լրացնել, թե ինչի՛ չի կարելի կենդանիների իրավունքների մասին խոսալ:
     Մարդը մսակերա ու իրա մսի չափաբաժինը ստանալու համար օրեկան կամ շաբաթական պետքա ներս ընդունի՝ օրգանիզմի կենսական կարիքները հոգալու համար: Մարդը ինչ տեսակ միս ասես ուտումա՝ ճիճվից, առնետից ու գորտից սկսած՝ վերջացրած օձ - եղնիկի ու ոզնու մսով: Մարդը անխուսափելի մսակերա ու սուտա էն բուսակերների հայտարարությունը, թե առանց մսեղեն սննդի օգտագործման մարդ կարա լիարժեք կառուցի ու լրացնի իրա օրգանիզմը բուսական սննդով: Կյանքը ոււրիշ բանա ապացուցում ու ցույցա տալիս, որ ցանկացած տեսակի կենդանի մարդու համար միջոցա՝ սեփական օրգանիզմի կենսաքիմիական կարիքները հոգալու համար: Նման մի միջոցա նաև շատ ու շատ տարբեր կուլտուրաներում՝ շունը, կատուն, առնետը, հորթը, եղնիկը ու էն ամենը, ինչը որ հնարավորա խորովել, տապակել, խաշել ու ուտել՝ որպես անփոխարինելի սպիտակուցների ու ամինաթթուների, վիտամինների աղբյուր:

Բայց արի ու տես, որ Շվեդիայի նման երկրում աղվես, գայլ կամ եղնիկ սպանելու համար քրեական ավելի ծանր հոդվածա հասնում, քան որ հասնումա կին բռնաբարելու, կամ թեկուզ՝ մարդասպանության համար:
     Սա Արևմտյան ըսենց կոչված «դեմոկրատական» մոդելի համար նշանակումա, որ մարդու կյանքը ավելի ցածրա դասվում, քան՝ մի ինչ որ չորքոտանու կյանքը: Ու էսքանից հետո դրանք խոսում են մարդու իրավունքների» խախտումների մասին: Նման «մարդասիրությունը» թող ոււրեմն գրվի իրանց սիրած կենդանու ոռին:

Էսօր էդ կենդանասերների կողմից լայն քարոզարշավա սկսվել Հայաստանում, մի տեղ, որդեղ իրավացիորեն ու արդարացիորեն շան հետ սեղան չեն նստում ու պետքն էկած ժամանակ սեփական հայաթում պահվող շանը մահացու տփոց են տալիս, տուն մտած առնետին ու մկանը տեղնուտեղը սատկացնում են՝ ցույց տալու համար թե ո՛վա իրավիճակի, իրերի տերը, ու ով՝ շունը, ու թե ով՝ ում պետքա ծառայի:

Հայաստան ներխուժած կենդանասերների համար մարդու իդեան հավասարվածա շան ու կատվի իդեային ու իրանք պատրաստ են նույնիսկ մի ամանից ճաշ ուտել հետները: Գուցեև սա հոգեբանորեն զոոֆիլության դրդող նախնական հոգեբանական վիճակա, միգուցե, չեմ կարող վստահաբար ասել, բայց մարդը չպե՛տքա զիջի իրա բանական առաջնայնության իրավոււնքը և ո՛չ մի կենդանուն: Կենդանիները պետքա դուրս գտնվեն իրավական կարգավորման ոլորտից, քանի որր էդ նույն կովին որպես կենդանի սպանում են սպանդանոցում, որ մնացած մարդկանց համար դառնա սովորական սպիտակուցի, օգտակար ու անհրաժեշտ վիտամինների աղբյուր: Ու քանի որ մարդը իրա բանականության գերազանցությունը ըսենց թե ընենց ցույցա տվել, որ ինքը հաղթածնա մնացած կենդանիների մեջ, ուրեմն մարդը բնական իրավունք ունի ցանկացած ձևով իշխելու կենդանական մնացած աշխարհին՝ սկսած կատուների, առնետների, մկների ու շների վրա փորձեր դնելուց:

Էդ պատճառով, մենք՝ կենդանիներին բացառապես ուտելու և ոչ ուտելու տեսանկյուններից «սիրողներս», ճիշտ դասակարգողներս, հոգեբանորեն չենք կարողանում հարևանություն անել է՛ն եվրոպացու հետ, որի հետ ծանոթությունը, հարևանությունը ու կոնտակտը սահմանափակվումա բացառապես իրա շնիկի զբոսանքի ժամերին, քանի որ ստիպվածա օրը երեք անգամ սեփական երեխայից ավելի ուշադրություն հատկացնի ու հանի դուրս՝ շռցնելու: Էս դիրքորոշումը մարդկային առումով խիստ տհաճ ու վանողա:
     Իսկ եթե Բուլգակովը ողջ ըլներ ու ապրեր էսօրվա Շվեդիայում, կտեսներ, որ իրա՝ իգեմոնին գրած խոսքերը, լայնորեն կարելիյա տարածել շնա - կատույասեր շվեդական հասարակության վրա, որդեղ կան ահագին խումբ երիտասարդներ ու տարեցներ, որոնց միակ ընգերը հանդիսանումա ոչ թե իրա նման մարդը, այլ մի տանիքի տակ ապրող շունը, կատուն ու անգամ՝ խոզը: Հիրավի, խղճուկ կյանք: Նմանները իրանց շան համար պատրաստ են ձուն - ձմեռով առավոտ շուտ, կիսատ թողնելով էդքան օգտակար առավոտվա ժամերի քունը, վեր կենալ իրանց տաքուկ անկողնուց, կնգա կամ տղամարդու գրկից, որ իրանց շանը տանեն դուրս՝ խոտերի կամ պատերի տակ շռցնելու: Սա նորմալ հոգեբանություն ունեցող մարդը երբե՛ք չի կարա հասկանա:

Կենդանասիրությունը մերժե՛ք, քանի որ դրանով անխուսափելիորեն ստորադասվումա մարդասիրությունը ու հոգեբանորեն մարդ տեսակին ձգտելու բնական հակումը:

Պատահական չի, որ շվեդ տղամարդ հասարակայնության մեջ որպես սոցիալական բողոքի արտահայտություն տարածվածա մի արդարացի խանդով ու ցասումով լցված խոսք. «Էս երկրում տղամարդը կնգանից, էրեխուց - շնից հետո կիսումա երրորդ տեղը», ինչը միաժամանակ նշանակումա, որ կենդանասիրության պրոպագանդան ունի ֆեմինիստական արմատներ:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.09.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6301 | 0 | 0
Facebook