Loading...

Articles

Հ.Յ.Դ - ԱԿԱՆԻ ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆԸ

02:05, Sunday, 10 September, 2017
Հ.Յ.Դ - ԱԿԱՆԻ ԼՈՊԱԶՈՒԹՅՈՒՆԸ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում ասումա, թե. ՝՝Բայց տէ ֆաք­թօ պա­տե­րազմ է տե­ղի ու­նե­նում մեր սահ­ման­նե­րին, ու­րեմն ե­թէ հարկ լի­նի, պէտք է դի­մա­ցի­նի նա­խա­յար­ձա­կու­մը կան­խե­լու հա­մար դի­մենք նաեւ յար­ձա­կո­ղա­կան քայ­լե­րի՝՝:
     Բրավո, ակունք իմաստության...


    

Պատմությունը մեզ ասումա, որ երբ հեղափոխական - նապոլեոնյան ժամանակների Ֆրանսիային պատերազմ էր հայտարարվում ու հակաֆրանսիական կոալիցիա էր կազմավորվում, Նապոլեոնը կամ Ֆրանսիայի մնացած զորավարները չէին նստում ու սպասում Փարիզում, թե երբ պտի կոալիցիոն զորքերը թակեն Փարիզի դռները: Իրանք անձնամբ էին ղեկավարում ռազմական օպերացիաները ու ընդառաջ էին գնում հակառակորդին նախապես էն պահը, մինչև որ վերջիններս կմիավորեյին իրանց ուժերը: Արդյունքը օրինաչափորեն հակառակորդի առանձին - առանձին ռազմական ջախջախումն էր ըլնում, որին հետևում էր հակաֆրանսիական կոալիցիայի կազմալուծումը, էս կամ էն պետության կապիտուլյացիան, ռազմատուգանքները:

Հմի, ա՛յ լոպազ շանորդիք, եթե դուք իսկականից եք համոզված, որ գտնվում եք պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, ապա պատերազմական կանոնի համաձայն վարվում են վերոնշյալ ստրատեգիայով, ոչ թե անվերջ դատարկախոսում են օդում: Զինադադար կոչվածից հետո, որը ի դեպ, խախտվելա 1994 թվից անհաշիվ անգամներ, դուք արդեն շուրջ 23 տարիյա ո՛չ մի կոնկրետ ռազմական օպերացիայի չեք դիմել՝ հակառակորդին պարտության մատնելու, զինադադարի պայմանները խախտելը պատժելու ու վերջնական հաղթանակի համար:
     Այլ հարցա, թե ի վիճակի՞ եք էղել անել էդ բանը թե չէ: Բայց էդ դեպքում ձեր շաղ տված բառակույտից ո՞վ պտի վախենա ու բարոյալքվի:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.09.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5397 | 0 | 0
Facebook