Loading...

Articles

Սեֆիլյանի գործով դատավորը սանկցիա է կիրառել

00:57, Sunday, 10 September, 2017
Սեֆիլյանի գործով դատավորը սանկցիա է կիրառել
     Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստն ընդմիջվել է 40 րոպեով. փաստաբաններից մեկը նիստին ներկա չէր: Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիա է կիրառել ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի նկատմամբ՝ նախազգուշացման տեսքով, դատարանի մտնելու ժամանակ ոտքի չկանգնելու համար։
     Նշենք, որ դատարանի դիմաց այսօր բողոքի ակցիա է անում ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա պառկած է դատարանի շենքի դիմաց՝ ձեռքին պաստառ, որտեղ գրված է՝ «Մարինե Թովմասյան, դուք իմ ներկայացուցիչը չեք, դատարանում գտնվելու իրավունք չունեք» ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4420 | 0 | 0
Facebook