Loading...

Articles

Բյուրականի տարածքում հետմարման աշխատանքներն ավարտվում են

00:51, Sunday, 10 September, 2017
Բյուրականի տարածքում հետմարման աշխատանքներն ավարտվում են
     Սեպտեմբերի 9-ի ժամը 17.30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները մոտենում են ավարտին, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
     Նշվում է, որ ծառայողական առաջադրանքը կատարելիս լեռան լանջին կողաշրջվել է «Mercedes Benz Unimog» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենան: Ներսում գտնվել է 2 փրկարար ծառայող, որոնք ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել են նախարարության նույն կենտրոն: Այնտեղ բուժզննումից հետո նրանցից մեկին դուրս են գրել, իսկ մյուսի մոտ (Երևանի Ավան վարչական համայնքի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայող Ավետիք Պողոսյան) հայտնաբերվել է թեթև վնասվածք (ձախ արմնկային հոդի կապանային ձգվածություն): Նա կստանա ամբուլատոր բուժում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3690 | 0 | 0
Facebook