Loading...

Articles

«Լինել կառավարվող՝ նշանակում է…»

14:35, Saturday, 09 September, 2017
«Լինել կառավարվող՝ նշանակում է…»

19-րդ դարի կեսերի Ֆրանսիայի քաղաքական կյանքին նոր երանգներ է հաղորդել անարխիզմի առաջին գաղափարախոսը՝ Պիեր-Ժոզեֆ Պրուդոնը (1809 - 1865): Նա ապացուցել է, որ սեփականությունն ինքնին գողություն է, որովհետև այն չի համապատասխանում արդարության սկզբունքներին: Սեփականության հակադրությունն ընդհանրական սեփականությունն է, բայց դա ևս հակասում է հավասարության սկզբունքին: Սեփականությունը, նրա կարծիքով, դա ուժեղի կողմից թույլի շահագործումն է, իսկ ընդհանրական սեփականությունը՝ թույլերի կողմից ուժեղի շահագործումը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նրա հետաքրքրական կարծիքը կառավարվող մարդու մասին: Հայերեն հրապարակվում է առաջին անգամ:

*****
    
«Լինել կառավարվող՝ նշանակում է լինել կալանավորված ու քննության ենթարկված, լրտեսված, խուզարկված ու կարգադրված անտիտղոս, անգետ ու անբարո արարածների կողմից…

Լինել կառավարվող՝ կնշանակի լինել յուրաքանչյուր մանիպուլյացիայում, յուրաքանչյուր գործառնությունում, ամեն զորաշարժում, նշանակում է լինել գրանցված, ապրանքագրված, գնանշված, դրոշմակնքված, դրոշմավորված, տնտղված, բաժնեդրոնքված, անձնագրավորված, համարակալված, պատենտավորված, աշխատանքից ազատված, հետ կանչված, լիազորված, հանձնարարագրված, հանդիմանված, արգելված, վերափոխված, ուղղված, սրբագրված:

Լինել կառավարվող՝ նշանակում է հանրային օգտակարության ու հասարակական բարիքի անվան ներքո լինել հարկադրված, գործածված, երեք կաշի քերթված, շահագործված, թալանված, կաշաք տված, մամլիչի տակով անցած, մենաշնորհված, գողացված:

Այնուհետև, ամենանվազագույն դիմադրության դեպքում, բողոքի առաջին իսկ բառերն արտասանելու դեպքում լինել ճնշման ենթարկված, տուգանված, անարգված, անպատվված, հալածված, հանդիմանված, ծեծված, զինաթափված, կապկպված, հնազանդեցված, նսեմացված, հայհոյված, բանտ նետված, հրացանազարկված, գնդացրահարված, դատված, դատապարտված, արտաքսված, զոհաբերված, վաճառված, դավաճանված ու, ի ամբողջացումն այս ամենի, լինել հիմարացաված, նախատինքի ենթարկված ու պատվազրկված»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7371 | 0 | 0
Facebook