Loading...

Articles

Արտակարգ դեպք Երևանում. Մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու

00:29, Thursday, 07 September, 2017
Արտակարգ դեպք Երևանում. Մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու

Այս գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Երևանում. մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել աշխատակցին՝ 38 տարեկան տղամարդուն։

«Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ նախ ահազանգ է ստացվել շտապօգնության կայանից, որ «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքում՝ գծերի վրա, հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ հետո պարզվել է, որ նա վրաերթի է ենթարկվել։

ՀՀ քննչական կոմիտեից, «Փաստինֆո» -ի հարցմանն ի պատասխան, հաստատեցին, որ նման ահազանգ ստացվել է։

«Նախնական տվյալների համաձայն՝ ժ.00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է», - նշեցին կոմիտեից։

Կատարվում է քննություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4919 | 0 | 0
Facebook