Loading...

Articles

Նոր մեխանիզմ ՀԿԵ-ում՝ ավելի շատ գումարներ թալանելու համար

17:10, Wednesday, 30 August, 2017
Նոր մեխանիզմ ՀԿԵ-ում՝ ավելի շատ գումարներ թալանելու համար
     Մենք պարբերաբար անդրադառնում ենք Հայաստանի եզակի ստրատեգիական կառույցներից մեկում՝ «Հարավկովկասյան երկաթուղում» տիրող իրավիճակին: Այժմ կներկայացնենք մեկ օրինակ-ապացույց, թե ինչպես է ՀԿԵ ղեկավարությունը թալանում ընկերության անշարժ գույքը։

Այպես, մամուլում արդեն գրվել է, որ «Ռուսական երկաթուղիներ» -ի կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայտնվել է միլիոնավոր դոլարների հասնող անշարժ գույքը կորցնելու վտանգի առջև: ԴԱՀԿ-ը 613 մլն դրամի չափով արգելանք է դրել ընկերությանը պատկանող անշարժ գույքի վրա: Այժմ հաջողվել է գույքի մի մասը հանել կալանքից, սակայն դեռ 48մլն դրամի գույք կալանքի տակ է: ՀԿԵ-ն էլ հպարտորեն հայտարարել է, որ այս ամենը առնչվում է երկու տնտեսավարող սուբյեկտների՝ Հակոբ Դեխնավիի եւ Ջի-Էմ-Էլ Գրուպ» ընկերության միջեւ ծագած վեճին, իսկ իրենք այստեղ 3-րդ կողմ են ներգավված: Մասնավոր ձեռնարկատեր Հակոբ Դեխնավին դեռ 2011թ. պայմանագիր է կնքել ՀԿԵ-ի հետ եւ ըստ այդ պայմանագրի՝ ընկերությունից վագոններ է ձեռք բերել՝ համապատասխան գումար վճարելու պարտավորությամբ, սակայն ժամանակի ընթացքում պայմանագրային պարտավորությունները պատշաճ կերպով չի կատարել: «Հարավկովկասյան երկաթուղին» բազմիցս պահանջագրեր է ուղարկել մասնավոր ձեռնարկատիրոջը՝ պարտավորությունները կատարելու հորդորով։

Ի վերջո, լրացուցիչ համաձայնագրով գործարքի գնորդ կողմ է ճանաչվել «Ջի-Էմ-Էլ Գրուպը», որին էլ տրվել է վագոնների մնացած մասը, որոնք Դեխնավին դեռ չէր հասցրել գնել: Վերջինս էլ դիմել է դատարան՝ պահանջելով ՀԿԵ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել, սակայն բոլոր երեք ատյաններում էլ՝ ընդհանուր իրավասության, վճռաբեկ եւ վերաքննիչ դատարաններ, մերժում է ստացել: Դատարանի որոշմամբ՝ ընկերության գործողություներն իրավաչափ են ճանաչվել: Ի դեպ, Դեխնավիի հետ ՀԿԵ-ի գործարքի գումարը կազմել է 108 մլն դրամ, իսկ մնացած գումարը հայցող կողմը պահանջել է իբրեւ բաց թողած շահույթի փոխհատուցում: «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ Դեխնավիի ներկայացրած դատական հայցը մերժվելուց հետո դատաքննություն է սկսվել արդեն «Ջի-Էմ-Էլ Գրուպ» ընկերության դեմ: Սակայն դատական լսումների ընթացքում այնուամենայնիվ Դեխնավին 613 մլն 273 հազար 780 դրամի պահանջով հակընդդեմ հայց է ներկայացրել՝ միջնորդելով, որ ՀԿԵ-ն ներգրավվի դատական գործընթացների մեջ որպես պատասխանող կողմ: Հայցվորը նաեւ պահանջել է հայցի գումարի չափով արգելանք դնել ինչպես «Ջի-Էմ-Էլ Գրուպ» -ի, այնպես էլ ՀԿԵ-ի անշարժ գույքի վրա: Դատարանը բավարարել է հայցվորի միջնորդությունը՝ ընկերությունների գույքի վրա արգելանք դնելու մասին:


    

Սա միայն առաջին հայացքից է անմեղ դատական պատմություն, իրականում արմատները շատ ավելի խորն են: Վաղուց հայտնի է, որ երկաթուղու ղեկավարության մակարդակով գործում է հատուկ խումբ, ովքեր թալանում են երկաթգիծը եւ հարստանում: Եւ ահա մեխանիզմներից մեկն էլ հետեւյալն է, պայմանավորվածություն ձեռք բերել որեւէ ընկերության հետ, կամ ստեղծել այդպիսի ընկերություն, պայմանագիր կնքել, պարտավորությունները չկատարել, պայմանագիրը լուծարել, դիմել դատարան եւ բռնագանձել երկաթուղուց քառակի ավելին: Այս դեպքում ՀԿԵ-ի գույքը կալանքի տակ դնելու, այնուհետեւ կոպեկներով այն վաճառելու, իրենց մեջ մաս-մաս անելու գործը ստանձնել է հայտնի կոռուպցիոներ, ՀԿԵ գերագույն հաշվապահ Վեներա Գերասիմովնան, ով ՀԿԵ-ում բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով գումարներ է աշխատում, որեւէ պայմանագիր, որեւէ ծառայություն, որեւէ գնում առանց նրա «դաբրոյի» չի իրականցվում, երկաթուղու հետ որեւէ ֆինանսական հարցով հարաբերվելիս պետք է ներկայանալ տիկնոջը եւ մուծվել 20-50 տոկոս հասնող ատկատ, փաստորեն այժմ չի բավարարվել արարողակարգի, մատակարարման, գնումների, ավիատոմսերի ծախսերը, ներդրումային գումարները իրենով անելով, ձեռք է գցում նաեւ դատական գործերի արդյունքում կալանքի տակ դրվող գույքին: ՀԿԵ-ն թալանելու հարցում Վեներա Գերասիմովնայի մտքի թռիչքն իրոք անսահման է

Հայաստանի ամենահարուստ տիկինը, ով տասնյակ տարիներ աշխատում է ՀԿԵ-ում, մեծ հարստություն է կուտակել, կարողացել մոտ երեք տասնյակ հարազատներին խցկել երկաթուղի։ Հենց նրանց միջոցով էլ կազմակերպում է թալանը։ Նրա մտերիմների մեծ մասը աշխատում է հաշվապահությունում, կամ այնպիսի ստորաբաժանումներում, որտեղ առնչվում են փողի հետ:

Այսպես, կոնկրետ անշարժ գույքը թալանելու հարցում 2008թ նրան օգնել է գույքի կառավարման պետ, Երեւանի ռեստորաններում եւ բարերում հայտնի Մոխովան՝ Գերասիմովնայի ընկերուհին, այժմ նրան փոխարինում է մեկ այլ «պրոտեժե», գերագույն հաշվապահի «աչիկ» Լիանա Մարտիրոսյանը, ով աշխատում է ՀԿԵ գույքի կառավարման վարչությունում։ Վերջինիս քույրն էլ՝ Նարինե Մարտիրոսյանը աշխատում է մեկ այլ «փողոտ» վարչությունում՝ գծային ծառայություններում։ Նրան մենք դեռ կհասցնենք անդրադառնալ, քանի որ թաթախված է ոչ պակաս ուշարավ պատմությունների մեջ: Այսպես իր մարդկանց միջոցով էլ հաշվապահը կազմակերպում է թալանը։


     Շարունակելի
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6012 | 0 | 0
Facebook