Loading...

Articles

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

06:38, Wednesday, 30 August, 2017
ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ
     ՆԱԽԿԻՆ ՀԵՔԻԱԹ
    
     Թռչուններն են երամ-երամ
     աչքերի մեջ տանում երրորդ
     իմ գարունը արդեն մեռած,
     քո մարմինը՝ ահա մեռնող։
     Տանում են մերն ու գիտեն ուր,
     պատմելու չէ ճամփան իջնող,
     իմ կանաչի մեջ մի փետուր,
     քո դեղինի մեջ՝ մի քիչ հող։
     Թռչունները՝ անուն-անուն
     սպիտակում են երկնքի մեջ,
     իսկ ես մի քիչ հող եմ դառնում,
     իսկ դու միայն՝ մասնակի վերջ։
     Ա՜խ, թռչուններ, ելած երկրից,
     ձեր ներքևում անդունդ չկա,
     ապրելն արդեն սեր է դրկից,
     իսկ ողջ կյանքը՝ մահ աղջկա։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5154 | 0 | 0
Facebook