Loading...

Articles

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

18:33, Tuesday, 29 August, 2017
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
     ՀԱՌԱՉԱՆՔ
    
    

Հատվածներ


    
     ՆԱԽԵՐԳԱՆՔ
    
    

Լեռնե՛ր, ներշընչված դարձյալ ձեզանով,

Թընդոււմ է հոգիս աշխուժով լըցփսծ,

Ու ջերմ ըղձերըս, բախտից հալածված,

Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով։


    

Ձե՛զ, ձեզ վերը՚ստին, ամպամած լեռներ,

Կյանքի տըխրության ամպերի տակից

Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ

Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր։


    

Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն,

Վեհափառ դայակ մանուկ օրերիս,

Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս՝

Սըրտիս ականջին խոսելով թաքուն...


    

Ո՛վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ

Հազար ցավերով, հազար ձևերով, –

Ոգևորության հըզոր թևերով

Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՛ք իմ հեգ։


    

Դալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով

Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,

Այլ դառն հեծության հառաչանքներով

էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ։


    

Ջորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան,

Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.

Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,

Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել։


    

Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք

Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք,

Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,

Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...


    
     ՀԱՏՎԱԾ I
    
    

Մի քանի տարի սըրանից առաջ,

Երբ որ հայրենիք էի ես գնում,

Այն մըթին ձորում, ուր որ քաղցրավաչ

Մեղեդու ձայնով Դեբեդն է վազում,


    

Ժայռերի գլխին, ուր բազկատարած

Աղոթք են անում Հաղպատ – Սանահին,

Գիշերը հասավ, ու ես դադարած

«Ղոնաղ» մնացի ծեր այգեպանին։


    

Նա տրտնջալով ծերության ընդդեմ

Քըթքթում էր յուր ծառերի տակին.

«Բարի օր, պապի», ու խոժոռադեմ

Ծերը ետ նայեց ձեռքը ճակատին։


    

Մի կասկածավոր ու խիստ հայացքով

Զննելուց հետո հոնքերը կիտեց,

Սաստիկ սառնությամբ պատասխան տալով

Դեպի յուր դափեն ինձ առաջնորդեց։


    

Նրա ետևից անխոս գընացի,

Փընթփնթացնում էր նա իմ աոաջին – –

«Մեր բանը պրծավ, երբ էս ձորերի

Մըտերը սրանք էլ եկան սովրեցին։


    

Սա էր մնացել, սա էլ անպատճաո

Մեր գլխին մի նոր կրակ Է բերում, –

Նոր դրած բեգյար, կամ իզուր մի շառ,

Թե չէ ինչ ունի էս խուլ ձորերում։


    

Եկած կըլինի, որ խաբար տանի,

Թե խելքը գլխին դեռ քանի գյուղ կա,

Ով յուր դռանը անասուն ունի,

Կամ որի կնգա աչքերում յուղ կա։ I


    

Կամ հին գերեզման քանդող կըլինի,

Կամ թե կըհամրի ծմակի ծառերը,

Կամ նրա համար, թե օրը քանի՞

Ձու են ածում մեր գյուղի հավերը...


    

Ո՞վ գիտի, հիմա ով վեր է կենում

Գլխին էս տեսակ գդակ է դնում...»

Լռեց ծերունին ծանըր տնքալով

Ու առաջ գնաց թին դիմհար տալով։


    

Իսկ երբ որ հասանք աղքատիկ դափին՝

Ինձ հըրավիրեց, և յուր ունեցած

Շորի կտորը փռեց իմ տակին,

Ինքը աոաջիս մնաց լուռ կանգնած։


    

Ճերմակ գլուխը ապա բարձրացրեց,

Հոնքերի տակից ազդու նայելով,

Որոտող ձայնով այսպես հարցըրեց

Զզվանք ու զայրույթն հազիվ պահելով։

– Աղա՛, հարցնելը ամոթ չըլինի,

Հրամանքդ ի՞նչ մարդ ես, կամ ո՞րտեղից ուր...,

Եվ չըսպասելով մի պատասխանի՝

Ինքը շարունակ խոսեց կցկտուր –

– Ով էլ որ լինիս՝ բարով ես եկել,

Անփորձանք լինի քո ճանապարհը,

Աստված կյանք տա ձեզ, որ հարցնեք դուք էլ

Թե ինչ ցավ ունի խեղճ ռանչպարը։

Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ

Անց ենք կացնում մեր սե – սե օրերը.

Թե որքան ենք զուրկ, որքան ենք մենք խեղճ,

էդ հաստատ գիտե ինքը – միայն տերը։

Բայց դու էլ խելոք մի մարդ ես գիտուն,

Քո բարի աչքով տեսնում ես էլի,

Տկլոր ու սոված էսպես տարին բուն

Քարի – հողի հետ կռիվ ենք տալի։

Թե որ ձոներս էլ մի բան է ընկնում,

Չենք կարողանում բերան հասցընենք...

էսքան տանջվելով քրտինք ենք անում,

էլ էն սևերեսն, էլ էն սովածն ենք...

– Ի՞նչիցն է, պապի, այսքան ճոխ երկրում,

Ինչպես ասում ես, դժվար եք ապրում,

Վարձատրություն չե՞ք ստանում հողից,

Թե՞ նեղություն է գալիս մի տեղից։

«Մեր նեղությունը...քեզ ինչպե՛ս հայտնեմ,

Թող հաստատ լինի մեր թագավորը.

Ես ընչի տեր եմ, խոսեմ նրա դեմ,

աստված կտրի մեր քաշած օրը...


    

Ի՞նչ անես, ախպե՛ր, ումի՞ց խռովես,

Պետք Է համբերել, թե լավ թե օսալ...

Բայց դու ասացիր հրամանքդ ով ես,

Ուզում եմ քեզ հետ լիասիրտ խոսալ» ։


    

– Ես քաղաքում կարդում եմ, պապի։

«Հա՛, տիրացու ես, բա ինչո՞ւ չասիր...»

Կանչեց ծերունին ու իրեն դափի

Դռնից հեռացավ, «մի քիչ սպասիր» ։


    
     ՀԱՏՎԱԾ II
    
    

Մըթնեց։ Ծերունին լուռ չարչարանքով

Մի քանի կոճղեր դըրեց կըրակին,

Նորից բարևեց իր երկրի կարգով

Ու բարի մաղթեց ջահել ղոնաղին։

Ու նըստոտեցինք իրար դեմ ու դեմ

Սաստությամբ վառվող կրակի շուրջը,

Մեր աոջև ձորն Էր թըշշամ խավարչտին,

Մեր դեմը խաղում ձորերի շունչը։


    

Գիշերվան անքուն հավքերն են տըխուր

Ծըվում, ծըկլթում խավարի միջում,

«Որբն» է եղբորը կանչում ցավալուր,

Բուն Է իր դաժան վայը կռրնչում։


    

Ու ողջ միասին մի խորունկ թախիծ,

Մի մութ զարզանդ են գիշերին տալի...

Ահա տարածվեց հեռու ծըմակից

Եվ ձիգ ոռնոցը սովատանջ գիլի։


    

Ծանըր տընքալով թեք ընկավ ծերը,

Երկար կոթավոր չիբուխը լըցրեց.

Գիշերվա նըման կիտած նոթերը

Խուլ որոտալով էսպես հարցըրեց.


    

– Ի՞նչ կա քաղաքում, դե՛ պատմիր տեսնեմ,

Իմանամ, ես էլ ուրիշին ասեմ.

Մեոնող – ապրողից, թանգ ու էժանից,

Կամ նոր դուրս եկած գազեթից, բանից...


    

Երեք թագավոր, ասում են, իբրև,

Խելքս չի կտրում, որ էսպես լինի,

Խորհուրդ են արել, որ այսուհետև

Իր թախտից զարկվի, ով կով անի։


    

Ո՞վ է իմացել էսպես հրաշք բան։

Էլ ի՜նչ թագավոր կամ էլ ի՞նչ իշխան,

Որ կռիվ չանի, ուրշին չըտիրի,

Մարդ չըկոտորի, երկիր չավերի...


    

– է՛հ, աստված սիրես, թող դրանց, պապի,

Ես շատ եմ զըզվել քաղքից, գազեթից,

Ի՞նչպես եք ապրում, դու ձեզնից պատմի,

Ձեր օր ու կյանքից, ձեր ցավ ու դարդից։


    

– Ի՞նչ ես կորցըրել – ընչի ման գալի,

Խոսեց ծերունին դառը խնդալով,

Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի,

Ամեն մեռնողի երանի տալով։


    

Մեր ապրուստն ի՞նչ է. – մի կտոր չոր հաց,

էն էլ հըրեն հա՜ – երկընքից կախված։

Սի մարդ որ նըրա երեսը պւսհի՝

Նըրա ապրոատը ի՞նչ պետք է լինի...


    

Ես քեզ օրինակ։ էս խոր ձորերում

Էս է չորս քսան տարիս լըրացավ,

Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,

Ոչ էլ մի անգամ աչքըս լիացավ։


    

Ամբողջ ամաոը աոանց տաքիլեթ

Պըտիտ եմ գալի էս ձորի միջին,

Կըոիվս եմ տալի հազար ցավի հետ

Ու չեմ կարենում – չեմ հասնում վերջին:


    

Վազներից էնքան օգուտ չի գալի,

Ինչ նրանց համար ես փող եմ տալի.

Գըլուխը քարը, գոնե փող լիներ,

Էլ ինչո՞ւ էսքան մարդ գանգատ կաներ։


    

Ջախ եմ հավաքում, կրակ եմ վառում,

Սրա համար էլ փող եմ վըճարում

Էս դափեն ի՞նչ Է – մի երկու լատան,

Հինգ ու վեց անգամ տարան դատաստան։


    

Ասում են՝ գեջ ես կտրել դու մերին։

Իրանցն ասում են ու քեզ չեն լսում,

Մինչև կտեսնես մեծին, պիսերին.

Հիմի տես նրանք ինչքան են ուզում։


    

Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըոնից,

Աչքըդ թեքեցիր – բանիդ տերը չես.

Քաշում են տանից, քաշում են դըռնից,

Ու չես իմանում որ կողմը թըռչես։

Թե ՏանուտերիՆ գանգատ եմ գնում,

Բան չեմ վաստակում բացի դուշմանից.

Գողերի հետքը իր տունն է տանում,

Համեցե՛ք դիվան ուզիր սըրանից։


    

Նստեցնում է քեզ մի երկու բաժակ

Տաք ջուր խմեցնում կամ մի թաս օղի.

– Դու գնա, պապի, միամիտ քընիր,

Ես աչքի լասը կըհանեմ գողի...


    

Դարձել է աշխարքն, ա՛խպեր, աո ու փախ,

Սերը դարձել սուր ու ջուրը – արին,

Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,

Վայը եկել է տարել տըկարին։


    

Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից

Կախ էին արած երեք հըրացան.

Տղեք են՝ փախած տանից, դիվանից,

Եկան ու ծեքին էլ ետ հեռացան։


    

Ո՞վ է մեղավոր...Միտք եմ անում, միտք,

Ու չեմ հասկանում ով է մեղավոր։

Հենց էն եմ տեսնում – մութն, անգետ մարդիկ,

Էլ մենք ենք մեջտեղ տանջվում ամեն օր...


    

Մեր բանն էլ, ախպեր, էսպես է եկած,

Մենք լեզու չունենք – ուժեղը աստված։

Մեր հին ադաթից ընկել ենք, զըրկվել,

Նորն էլ չըգիտենք թե ինչ է եկել։


    

Էստեղ մեզ մոտիկ թավադներ ունենք,

Ամենքս, իմացիր, տասը տեր ունենք.

Փորներն ողողած, փոխկները թողած,

Կըռները կանթած՛ կըտերը կանգնած։

Մեկին մեր գյուղում մի թիզ հող ունի,

Թըքես մի ծերից մյուս ծերը կընկնի.

Ոչ ինքն է վարում, ոչ տալիս մեկին,

Բուռն է հավաքել գյուղացու հոգին։


    

Գնում է ուրշի ապրանքը տանում,

Թաքուն հավաքում իր հանդն է անում,

Աղմուկով քըշում իր հանղի միջից,

Շտրափ է աոնաւմ անմեղ տիրոջից։


    

Պարում է ձմեռն հարսանիքներում,

Կամ մեծավորի թեփշի է լիզում,

Մինչև մի քանի շահի է ճարում,

Էն էլ տանում է լափում Թիփլիզում։


    

Մի օր սա եկավ, թե չոբան Չատին

Ոչխարը թաքուն իմ հանդն է քաշել.

Չատին էլ կուլ չի գընաց թավադին –

– Թող գա մի տեսնենք – էդ ո՞վ է տեսել։


    

Աղաչանք արի, պաղատանք արի.

– Այ տղա, ասի, ետ քա՛շվի, հեռի՛,

Բեր ձեոը վեր կալ, անեծք չար բանին...

Բայց ի՞նչ հասկացնես բըոի չոբանին։


    

– Չէ՜ որ չէ՜, ասավ, էն լեո սարի պես

Գընաց դիք կանգնեց գեղի մեյդանում,

Էս դատաստանը, էս թավադն, էս ես,

Թող գա մի տեսնենք ինձ ինչ է անում։


    

Եկան իրարու, խոսք խոսքի հասավ,

Չատին մի քանի կոշտ խոսքեր ասավ.

Դե մարդիկ երբ որ կոիվ են անում,

Մեջտեղ փըլավ չեն իրար բաժանում։


    

Մեր տանուտերն էլ, աստված է օրհնել,

էսպես մի բան էր պակաս նըրան էլ.

Մեկի պոչը միշտ մեկէլի տակին,

Եկավ տաքացած, ճիպոտը ձեոքին։


    

Եկավ էս Չատնիս հաչիցը կապեց,

Ինչքան որ գիտես՝ քո ասած թակեց,

Թե՝ պետք է կորցնեմ քեզ էնքան հեոու,

Որ էլ չըտեսնես արևը Լոռու։


    

Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,

Գնացինք թավադի ոտը խընդիրքով.

Ինչքան որ տվինք, ավել խընդրեցինք –

Բանը վերջացնի գեղական կարգով։


    

Ախպե՛ր, ասացինք, ի՞նչ արիք իրար,

Խոսք եք կռվացրել, արին հո չարիք –

Համ ծեծել տըվիր, համ ըշտրափըդ առ,

Արի վերջացրու, բոլ էյավ, հերիք։


    

Սա ոտը դրեց վերի թարեքին.

– Էսքան ու էսքան բերեք, որ ներենք...

– էս է ունեցածն աստըծու տակին,

էլ չըկա, ա՛խպեր, ո՞րտեղից բերենք։


    

Ինչ արինք՝ չարինք, չեկավ հավատի,

Գընաց ավելի բարձըր գանգատվեց,

Թե՝ ինքըս թավադ, թավադի որդի,

Ու չոբան Չատին ի՛նձ ուշունց տըվեց...


    

Վերևից մի մարդ եկավ քննություն,

Միրուքը հաչա, աստղը ճակատին,

Եկավ, վեր եկավ, մըտավ քյոխվի տուն,

– Ո՞րտեղ է, ասավ, էն չոբան Չատին...


    

Չատին էլ եկավ անճոռնի ու մեծ,

էն փետի նըման մեջտեղը տընկվեց.

Ոչ օրենք գիտի, ոչ կարգն ու լեզուն,

Բերանը կապած սարի անասուն։


    

Քննությունն արին, բըոնեցին գյադին,

Թե՛ ի՞նչպես ուշունց կըտսա թավադին.

Բաց արին տեսան գըրած զակոնում,

Թե չոբան Չատին Սիբիր է գընում։


    

Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք

Գնացինք թավադի ոտը խնդիրքով,

Ինչ ուզեց տըվինք, հետն էլ խընդրեցինք՝

Բանը վերջացնի գեղակա՛ն կարգով։


    

Ա՛խպեր, ասեցինք, ի՞նչ արիք իրար,

Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.

Համ ծեծել տըվիր, համ ուզածըդ աո,

Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք։

– Հո՛ գիտեք, ասավ, ես էլ խըղճի տեր,

Չեմ ուզում ընկնեմ արինն էդ տըղի,

Դըրա խիզանը մենակ էս գիշեր

Պետք է որ գըցի տեղը էս աղի...


    

Մարդը խիղճ ունի՝ էսպես է ասում.

Սըրանից ավել էյ ի՞նչ եք ուզում.

Բայց տըղամարդը, որ նամուս ունի,

Լավ է իմանում ինչ պատասխանի...


    

Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից

Կախ էին արած երեք հըրացան։

Քանի՜ – քանի մարդ կորավ իր տանից,

Քանի՜ – քանի մարդ դաոավ մարդասպան...


    

Ո՞վ է մեղավոր։ Միտք եմ անում, միտք,

Ու չեմ հասկանում ով է մեղավոր.

Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում –

Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր։


    

Մինը իր կամքին՝ ինչ ասես՝ անի,

Մյուսը խոսելու իրավունք չունի.

Ես չասեմ, դու հո կարդացող Մարդ ես,

էն ո՞ր աստվածն է կարգ դըրել էսպես...


    

Երկուսն էլ հայ են, ունեն մի հավատ,

էլ ընչի մուժիկ, կամ էլ ի՞նչ թավադ.

Նրա արինը կարմի՞ր է մերից,

Թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից։


    

Թե չէ՝ թավադ ես՝ ինչ ուզես անես,

Ես չըկարենամ քեզ մի խոսք ասե՞լ...

է՜հ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես,

Թե չէ մի ղաչաղ կըդաոնամ ես էլ...


    

Լըոեց ծերունին։ Իրար դեմ ու դեմ

Թիկնած Էինք թեժ կըրակի շուրջը,

Մեր առջե ձորն Էր թըշշում խավարչտին,

Մեր դեմը խաղում գիշերվան շունչը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8050 | 0 | 0
Facebook