Loading...

Articles

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը

17:23, Tuesday, 22 August, 2017
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը
    
    
    

ՀՀ Կառավարության httpgov.am պաշտոնական կայքի տեղեկացմամբ

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը:
     Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե» -ի բացման առթիվ՝ վարչապետը նշել է, որ այս հավաքը խորհրդանշական է, քանի որ նշվում է նրա 15-ամյակը:
     «Այս տարիներին ընթացքում հավաքներին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, և կարծում եմ, որ այս շարժումը լավ հարթակ է, որտեղ համախմբվում է երիտասարդությունը: Ցանկացած հասարակության ամենաակտիվ, պրոգրեսիվ, ձևավորված ստանդարտներից դուրս մտածող հատվածը հենց երիտասարդությունն է: Հայաստանն այս առումով բացառություն չէ, և դուք բոլորդ ունեք վաղվա օրն ավելի լավը դարձնելու պատասխանատվության ձեր բաժինը, կարևոր է, որ դուք այդ պատասխանատվությունից, հնարավորությունից բավակնոաւթյուն և հաճույք ստանաք և դրան համապատասխան մտածեք ու գործեք», - ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հորդորել է երիտասարդներին լինել անկախ, ազատ, ակտիվ: «Պարբերաբար աշխատեք ինքներդ ձեզ վրա, որպեսզի էլ ավելի մրցունակ, ակտուալ, ժամանակակից լինեք, վաղվա օրվան նայեք ավելի վստահ ու համարձակ և ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը», - նշել է վարչապետը:

Երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների և պետական քաղաքականության իրականացման գործում ցուցաբերած գործուն մասնակցության համար, ինչպես նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Կարեն Կարապետյանը մի քանի անձանց խրախուսել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
    
    


    

Տեղեկատվությունը՝ ՀՀ Կառավարության http://www.gov.am պաշտոնական կայքից

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3052 | 0 | 0
Facebook