Loading...

Articles

Ինչով է տարբերվում անհատականությունը մոդայիկ ռոքերի կերպարից

Emo Armenia
Author:
Emo Armenia
02:18, Monday, 21 August, 2017
Ինչով է տարբերվում անհատականությունը մոդայիկ ռոքերի կերպարից
    
    

Զարմանալի է, բայց փաստ՝ հիմա, երբ մենք բոլոր հնարավորություններն ունենք համարձակ ու վառ կերպար ստեղծելու, երբ նորաձևությունը թույլ է տալիս էքսպերիմենտներ անել ու համադրել անհամադրելին, երբ ամենաշատ հանդիպող արտահայտությունը Be yourself-ն է, մենք կորցրել ենք մեր անհատականությունը:

Հաճախ մենք ուղղակի copy ենք անում instagram- ում դուր եկած որևէ look, հաճախ անում ենք այն, ինչ բոլորն են անում, լինում ենք վայրերում, որտեղ նորաձև է լինել, երազում ենք այն, ինչ թելադրում է մեզ հասրակությունը, համացանցը, ամսագրերը, անգամ՝ կարդում ենք գրքեր և լսում ենք երաժշտություն, որը թրենդի մեջ է:

Մյուս կողմից՝ պատմությունն ապացուցում է, որ իսկապես հաջողության են հասնում մարդիկ, ովքեր համարձակ են, որվքեր չեն վախենում իրենց տեսակետն արտահայտել, ունեն սեփական երազանքները և կարողանում են լողալ հոսանքին հակառակ: Եթե հիշենք թեկուզ Կոկո Շանելին, ապա նա երբեք չէր ունենա այն հաջողությունը և չէր լինի լեգենդար Շանել ապրանքանիշը, եթե Կոկոն դեմ չգնար իր ժամանակների նորաձևությանը և չառաջարկեր բոլորովին նոր, հաճախ քննադատվող իր նորաձևությունը:

Ենթադրենք, աշխատավայրում ընդունվում է նոր աշխատակցուհի, ով հագնվում է յուրահատուկ ոճով, ունի մարդկանց հետ շփվելու իր ուրույն ոճը, խոսելու տեմբրն ու իր սեփական կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Գրեթե դեպքերի մեծամասնությամբ, որոշ ժամանակ անց աշխատավայրի մյուս աշխատակցուհիները սկսում են հագնվել, խոսել ու պահել իրենց նոր աշխատակցուհու նման: Նույնը կարելի է տեսնել ընկերուհիների շրջանում, երբ հանկարծ նրանցից մեկը կամ մի քանիսը սկսում է ամեն հարցում նմանակել մյուսին՝ սկսած հագնվելու ձևից, մազերի սանրվածքից, մինչև անգամ՝ սեփականը դարձնելով մյուսի մտքերն ու երազանքները: Եթե սրանք միայն մասնավոր դեպքեր են, ապա նույնն է կատարվում ավելի գլոբալ հարցերում: Հաճախ համացանցում որևէ սկսնակ երգչուհու կամ դերասանուհու մասին կարելի է կարդալ . "Նոր Էլիզաբեթ Թեյլոր" կամ "Նոր Էմմի Ուայնհաուս": Ընդ որում՝ սա համարվում է հաճոյախոսություն: Համաձայն եմ, Էլիզաբեթ Թեյլորն իսկապես փառահեղ կին է, իսկ Էմմի Ուայնհաուսը՝ փայլուն երգչուհի, բայց միթե նրանց նման լինելը պետք է բավական լինի, իսկ ուր կորավ տվյալ արտիստի անհատականությունը, ներքին պոտենցիալը, առանձնահատկությունները: Միգուցե, նա ավելին կարող է անել, քան պարզապես նման լինելը որևէ մեկին:

Մեզանից յուրաքանչյուրն ունիկալ է հենց ծնվելու օրից, բայց այդ անհատականությունը շատերը կորցնում են հետագայում՝ հասարակության, նորաձևության, շաբլոնների, ինչ-որ օրենքնի պատճառով: Առաջին բանը, որ պետք է անի մարդն, ով ընտրում է անհատականություն լինելը ՝ ինքն իրեն լսելն է: Մենք հրաշալի գիտենք, թե ով ենք մենք, ինչ կարող ենք տալ աշխարհին, միայն թե, մոռանում ենք լսել մեզ: Մեր շրաջապատի ամենայուրահատուկ մարդիկ նրանք են, ովքեր ոչինչ չեն անում, որովհետև այդպես է ընդունված, որովհետև բոլորն այդպես են անում, նրանք միշտ անում են այն, ինչ իրենք են ուզում, ինչ թելադրում է իրենց ներքին ձայնը, նրանք իսկապես հավատարիմ են իրենց: Նրանք չեն վախենում տարբերվել, սխալվել, չհասկացված լինել, նրանք վախենում են լինել ինչպես բոլորը: Նրանք միշտ մտածում են այլ կերպ, նրանք միշտ փորձում են գտնել այլ ուղիներ, նրանք ստեղծագործաբար են վերաբերում իրենց կյանքին, կերպարին, ընդհանրապես այն ամենին, ինչ կատարվում է իրենց շուրջ: Ոչ ոք չի կարող ղեկավարել նրանց, որովհետև նրանք ապրում են իրենց օրենքներով և նրանց նկատում եք հենց այդ պատճառով: Նրանց կարող եք չսիրել, չհասկանալ, բայց անտարբեր լինել, չնկատել ու չհիանալ չեք կարող:

Երկրորդ բանը, որ պետք է անել, եթե ուզում եք անհատականություն լինել, մրցակցության մեջ չմտնելն է: Իրենց անհատականությունն ունեցող մարդիկ երբեք չեն մրցում որևէ մեկի հետ: Նրանք խորապես գիտակցում են, որ յուրաքանչյուր մարդ ունիկալ է, ունի իր առավելություններն ու թերությունները ու հարգում են դրանք թե իրենց, թե մյուսների մեջ: Ոչ ոք երբեք չի կարող հաղթել նրանց, քանի որ նրանք երբեք չեն մրցում:


    

Նրանք չեն վախենում տարբերվել: Եթե նրանց դուր չեն գալիս ամառային թրենդները, նրանք չեն կրի դրանք, եթե նրանց դուր չի գալիս ամենահիթային երաժշտությունը, նրանք չեն լսի այն, եթե նրանք ուզում են կարդալ Պաուլո Կոելյո, որքան էլ Wnews.am-ը պնդի, որ նա լավագույն գրողներից մեկը չէ, նրանք կարդալու են Կոելյոյի գրքերը, եթե նրանք որոշել են նկարիչ դառնալ, որքան էլ ծանոթ-բարեկամները համոզեն, որ իրավաբանն ավելի լավ տարբերակ է, նրանք չեն լսելու, եթե նրանք որրոշել են հիմարություններ անել, անելու են, եթե որոշել են հարսանիք գնալ ջինսերով, գնալու են և այդպես շարունակ: Ընդ որում՝ սրանք փոքրիկ ու աննշան օրինակներ են, բայց նույնը կարելի է ասել ավելի մեծ, խորքային որոշումների ու արարքների դեպքում:

Պահպանել անհատականությունն այդքան էլ հեշտ չէ, երբ բոլորը նմանակում են իրար, բայց իսկապես հաջողություն ունենալու, մարդկանց հիշողության մեջ մշտապես մնալու համար դա միակ տարբերակն է:

Միացեք մեզ ֆեյսբուքում (www.facebook.com/emo.armenia)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6577 | 0 | 0
Facebook