Loading...

Articles

Դվինի այցեքարտը .«Հայորդի» ամսաթերթ

10:01, Sunday, 20 August, 2017
Դվինի այցեքարտը .«Հայորդի» ամսաթերթ

Դվին գյուղը հիմնադրվել է 1831 թվականին: Նախկինում ունեցել է Դյուգյուն Հայի, Դվին Հայի, Դվին Ներքին անվանումները: Դվին է վերանվանվել 1950 թվականին:

Համայնքը մինչև 2008 թվականը չուներ ցուցանակ, որը ցույց կտար, թե որտեղի՞ց է սկսվում բնակավայրը:

Սարգիս Շահինյանը Դվինի բնակիչ է: Զբաղվում է բեռնափոխադրումներով: Սիրում է հայրենի բնակավայրը, որտեղ ծնվել և մեծացել է: Աշխատանքի բերումով հաճախ լինելով տարբեր բնակավայրերում և տեսնելով, որ գրեթե բոլոր տեղերում տեղադրված են հուշաքարեր` նվիրված տարբեր համայնքներին, չի կարողանում անտարբեր մնալ: Երկար ժամանակ ցանկություն ուենալով մի հուշաքար նվիրել հարազատ բնակավայրին` ինքն իրեն խոսք է տալիս. «Երբ հնարավորություններս թույլ տան, կտեղադրեմ Դվինին նվիրված մի հուշաքար»: Շատ ժամանակ չանցած` իրականանում է Սարգիսի մտահաղացումը. սեփական միջոցներով կանգնեցնում է հուշաքարը, որն այսօր էլ ցույց է տալիս գյուղ մտնողներին, որ նրանք գտնվում են Դվինում:

Լարիսա ՂԱԶԱՐՅԱՆ

«Հայորդի» լրագրողական ակումբ


    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.
    
    

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5204 | 0 | 0
Facebook