Loading...

Articles

Արեն Մանուկյան .Մղձավանջ էր ։ Մոտ 10 000 հեկտար անտառ լրիվ վառվել ա ու դեռ շարունակում ա վառվել, 100 000 ավոր ծառեր՝ մինչև 400-500 տարեկան

10:58, Tuesday, 15 August, 2017
Արեն Մանուկյան .Մղձավանջ էր ։ Մոտ 10 000 հեկտար անտառ լրիվ վառվել ա ու դեռ շարունակում ա վառվել, 100 000 ավոր ծառեր՝ մինչև 400-500 տարեկան
     Երեկ գիշերվանից Խոսրովի արգելոցում էինք 5 հոգով, փորձում էինք օգնել ինչ որ կերպ։ Մղձավանջ էր։ Մոտ 10 000 հեկտար անտառ լրիվ վառվել ա ու դեռ շարունակում ա վառվել, 100 000 ավոր ծառեր՝ մինչև 400-500 տարեկան։
     Մյուս կողմից ահավոր էր տարվող աշխատանքները․ ոչ մի գրամ կազմակերպվածություն, լրիվ բառդակ։ Հիմնական վառվող հատվածները Ուրցաձորի մասն էր, ու դեպի հյուսիս՝ Գառնի չհասած։ Ընդհանուր մոտ 100 կմ կրակի գիծ էր։ Ու էդ ամբողջ տարածքը մարելու ու հրդեհի զարգացումը կանգնացնելու համար կային մոտ 50 ԱԻՆ աշխատողներ ու 120 հոգի 18 տարեկան զինվորներ։ Ոչ մի տեխնիկա, ընդամենը մի անգամ ուղղաթիռով 500 լիտր ջուր են բերել, մեկ էլ մի հատ բեռնատար էր աշխատում, որ 2-3 ժամը մեկ կարում էր մի 300-400 լիտր ջուր հասցնի։ մի 50 հատ ուսին գցելու 25 լիտրանոց пульвелизатор էին տվել, որոնցով պետք ա էդ հսկայական հրդեհի դեմն առնեինք։ Ջուր չկար, տեխնիկա չկար, մարդ չկար։
     Եղածներն էլ ավելի լավ ա չլինեին։ ԱԻՆ -ի աշխատողները առաջի կես ժամը աշխատելուց հետո, հենց ջուրը պրծավ, ամեն մեկը կրակից հեռու մասերում մի ծառ գտավ ու հով լռվել էր, հենց կրակն ավելի մոտ էր գալիս, մի 50 մետր էլ էին բարձրանում։ Մի 5-6 հոգի են եղել, որ կպած ու նվիրված գործ են արել՝ մինչև վերջ քամվելով։ Զինվորների մի մասն էլ շատ շուտ հոգնեց, ու օգուտ չէր տալիս, մի մասը էլի հարյուրավոր մետրեր ահավոր վտանգավոր ու թեք տեղերով գնում գետից ջուր էին բերում։ Բայց մինչև ջրի մյուս բաժինը հասնում էր, նախորդ հանգցրածները էլի կպնում էին։ Հա, մեկ էլ շաատ լավ աշխատեցին 4-5 հոգի անտառի հսկիչները, որ առանց կանգնելու էդքան ժամ աշխատում էին։ Արդյունքում մի 25-30 հոգով կարողացանք մի տասը հատ բավականին մեծ կրակի օջախ հանգցնել ու չեզոքացնել։ Բայց մեկ ա, քամին շատ ուժեղ էր, գումարած ահավոր շոգ եղանակն ու չորացած խոտերը անընդհատ նոր ուղղություններով հրդեհներ էին ստեղծում։
     Ու էդ ամբողջ ընթացքում նախարարներ, գեներալներ ու եսիմինչեր կրակի գծից մի 8 կմ հեռու շտաբ էին սարքել, ռենջերների շորերով ու դեմքի արտահայտությամբ մամուլի առաջ ցույց էին տալիս, որ գործ են անում։ Ու ամեն անգամ, որ կապվում էինք էդ շտաբի հետ, որ ահավոր վիճակ ա, մարդ, ջուր ուղարկեք, մենակ ասում էին հա, ու ոչ մի բան չէին անում։
     Հա, մոռացա ասեմ, ոստիկանությունն էլ էր ներգրավված, կրակից մի 15 կմ հեռու՝ արգելոցի մուտքի մոտ մի 5 հոգի կանգնել էր, որ կողմնակի անձ չմտնի։
    
     Արեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումից
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7449 | 0 | 0
Facebook