Loading...

Articles

Աջակցություն տիկնոջը

12:50, Sunday, 13 August, 2017
Աջակցություն տիկնոջը

66-ամյա, միայնակ Սանամ Հարությունյանը մշտապես գտնվում է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հոգածության և ուշադրության կենտրոնում: Տիկինը իրեն հուզող ցանկացած խնդրով դիմում է քաղաքապետին: Միայնակ կինը վերջերս կոտրվածքների պատճառով երկար ժամանակ գամված էր անկողնուն: Բուժումը պահանջեց երկար ժամանակ: Հիմա գտնվում է հետվերականգնողական շրջանում: Օրերս քաղաքապետ Հակոբ Բալասյանը միայնակ, հիվանդ կնոջը տեսնելու նպատակով այցելեց նրան: Քաղաքապետը դատարկաձեռն չէր. սննդամթերք և դրամական օգնություն էր տարել տիկնոջը: Տիկին Սանամն ուրախությամբ դիմավորեց քաղաքապետին: Կիսվեց ու պատմեց իրեն հուզող անձնական խնդիրների մասին, որոնցից ամենամտահոգիչը իր բնակարանի հարցն էր: Կինը տարիներ առաջ իր բնակարանը նվիրատվության կարգով հանձնել էր հարազատ եղբորորդուն: Իր հետ կատարված դեպքից հետո նրանց մեջ տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո հարազատները հրաժարվել են նրան խնամել: Բուժման ծախսերը հոգալու համար դրամական աջակցություն է ցուցաբերել նաև համայնքապետարանը: Տիկին Սանամը չկարողանալով համակերպվել հարազատների անտարբերությանը, որոշեց դիմել քաղաքապետին՝ բնակարանի սեփականությունը վերանայելու և նվիրատվության պայմանագիրը չեղարկելու հարցով: Քաղաքապետը լսելով նրա խնդրանքը, խոստացավ օրենքով սահմանված կարգով աջակցել:
     Աջակցություն տիկնոջը


    

http://www.byureghavan.am/i

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1908 | 0 | 0
Facebook